ՎԱՐՉԱՊԵՏԻ 100 ՕՐԸ

Արխիվ 12-16

ՎԱՐՉԱՊԵՏԻ 100 ՕՐԸ


Եվ այսպեսª լրացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը: Փորձենք տեսնել, թե պաշտոնավարման այդ սիմվոլիկ ժամանակահատվածում ինչ է հասցրել անել նոր վարչապետը եւ, որ շատ ավելի կարեւոր է, երկրի սոցիալ-տնտեսական համակարգի համար հեռանկարային հիմքեր ստեղծվում են:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Այն, որ Հ. Աբրահամյանը ծանր ժառանգություն է ստացել, հանրահայտ փաստ է: Սրա հետ մեկտեղ կա եւս մեկ էական գործոն, որը ոչ միայն անցած 100 օրերին, այլեւ, թերեւս, մինչեւ այս տարեվերջ, այսպես ասենք, անորոշ իրավիճակ է ստեղծում երկրում, հատկապեսª երկարաժամկետ ծրագրերի համար: Խոսքը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մասին է: Անկախ նրանից, թե ինչ պատկերացումներ ունի այդ միության մասին, անկախ մինչ այժմ էլ մշտապես հնչող կարծիքներիª կանդամակցենք ԵՏՄ-ին կամ չենք անդամակցի, եւ, վերջապես, անկախ այն հակադիր կարծիքներից, թե այդ անդամակցությունը մեզ օգուտ կամ վնաս կտա, մեկ բան միանշանակ է. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության թեման հայաստանյան բիզնեսի, ներդրումային միջավայրի եւ բազմաթիվ այլ առանցքային ուղղությունների համար սպասողական իրավիճակ է առաջացրել: Եվ դա, թերեւս, կպահպանվի մինչեւ գալիք տարվա սկիզբ, երբ փաստի տեսք կստանան այն հարցադրումները, թե Հայաստանը դառնո±ւմ է այդ համակարգի մասնիկը, դա գործող տնտեսական հարաբերություններում, պետական քաղաքականության մեջ եւ արտաքին կապերի ուղղությամբ հաստատված խաղի կանոնների ինչ փոփոխություններ է առաջ բերում, թե շարունակելու ենք ապրել նույն կանոններով: Իհարկեª այս պահին պետական համակարգը ավելի հստակ է տիրապետում այդ կարգի հարցադրումների տարբեր ենթադրական պատասխանների հավանականությանը: Բայց մեկ է, պետական տնտեսական քաղաքականության մոտ, հատկապեսª խոշոր ծրագրերի առնչությամբ նույնպես որոշակի սպասողական վիճակ կա: Օրինակª կարո±ղ է որեւէ մեկն այսօր ասելª կգործի± աբխազական երկաթուղին, ե±րբ: Բայց չէ± որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակներում դրա հավանականությունը էապես փոխվում է, իսկ դրանից կախված` պետական ¥եւ ոչ միայն¤ տնտեսական քաղաքականությունը զգալի փոփոխությունների ենթարկելու հարցը:
Մի խոսքովª ԵՏՄ-ին անդամակցության այդ գործոնը կա, որը, ի վերջո, արտացոլվում է նաեւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների վրա: Իսկ այս ուղղությունը Հայաստանի համար գերկարեւոր է ոչ միայն նրանով, որ ՌԴ-ն մեր երկրի առեւտրային թիվ մեկ գործընկերն է, էներգառեսուրսների մատակարարը, այլեւ, որ պակաս կարեւոր չէ, Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների հաշվին տարեկան Հայաստան է մտնում տարբեր գնահատականներով 2-4 միլիարդ դոլար: Եվ այս ուղղությամբ Հ. Աբրահամյանի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի եւ աշխատանքային պայմանների էական դյուրացմանը միտված այն գործընթացը, որն ըստ էության իր վերջնական տեսքն ստացավ վերջերս ՀՀ վարչապետի` Սոչիում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այս ամենի հետ մեկտեղ իհարկեª Հայաստանում կան սոցիալ-տնտեսական գերխնդիրներ, որոնք մի կողմիցª վաղուց էին դարձել օրախնդիր, մյուս կողմից էլª որեւէ էական կապ չունեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի հետ: Խոսքը շատ պարզ եւ բազմիցս հնչեցված խնդիրների մասին էª հավասար մրցակցություն, փոքր եւ միջին բիզնեսին իրական աջակցություն, հարկային օրենսդրության պարզեցում, ստվերի կրճատում, աշխատատեղերի ստեղծում եւ այլն: Ընդ որում, նոր կառավարությունից ակնկալիքներն ի սկզբանե էլ հենց այս ուղղությամբ էին:
Անցած 100 օրերին մի շարք դրվագներով լուծումներ եղել են: Նախ կարելի է առանձնացնել հարկային փոփոխությունների գործընթացը: Մասնավորապեսª ՙՇրջանառության հարկի՚ մասին օրենքում կատարված փոփոխությունները, թերեւս, այս կարգի օրենսդրական բազում փոփոխությունների շարքում առանձնացան նրանով, որ փոքր բիզնեսի կողմից արձագանքները հիմնականում դրական էին: Մոտավորապես նույն գնահատականներն են հնչում հարկային մեկ այլ գործընթացիª սահմանին Ավելացած արժեքի հարկի գանձումն աստիճանաբար ներքին դաշտ տեղափոխելու գաղափարի մասին, ինչը եւս տարիներ շարունակ առաջ էին քաշում գործարարները:
Բավական տարօրինակ ռեակցիայի տեղիք տվեց հարկային ստվերի կրճատման դեմ տարվող կառավարության քաղաքականությունը: Թեեւ Հայաստանում առկա բարձր ստվերի թեման գրեթե ամենօրյա քննադատության տակ է, բայց այն բանից հետո, երբ Հ. Աբրահամյանը խոշոր գործարարների հետ հանդիպելով պահանջեցª անցնել մաքուր հաշվապահության, չգիտես ինչու, շատերն սկսեցին խոսել, թե պետք չէ վերջնագրերի միջոցով ստվերի դեմ պայքարել: Չնայածª տվյալ դեպքում շատ ավելի էական է արդյունքը, որը, ի դեպ, այս ամսվա սկզբներից արդեն սկսել է տեսանելի դառնալ: Ամեն դեպքում փաստ է, որ խոշոր գործարարներն սկսել են անցած տարվա համեմատ փաստաթղթավորված սպառման ծավալների կտրուկ աճ ներկայացնել, ինչը, հասկանալի է, ենթադրում է ստվերային լուրջ գումարների շարժ դեպի պետբյուջե: Օրերս վարչապետն իրավիճակը ներկայացրեց այս կերպ. ՙԵթե դուք հետեւում եքª մեր քայլերը տվել են իրենց արդյունքը: Այսօր ես հեռուստացույցով լսում էի, որ հարկային մարմինները ներկայացնում էին, թե քանի տեղ ստուգումներ են կատարվել, որտեղ նկատել են ռիսկեր, եւ ակնհայտ թղթաշրջանառությունից երեւում է դրական շարժը: Դա շատ կարեւոր է. հունիսի 1-ից 10-ը  հաշիվ ֆակտուրաների քանակ է ավելացել մոտ 105 հազարով, իսկ շրջանառությունըª մոտ 24 միլիարդով ավելացել է՚: Ընդ որում, ըստ վարչապետի. ՙՏասնօրյակը մեկ Ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է ներկայացնելու նաեւ հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչպիսի տենդենց կա. վճարումնե±րն են ավելացրել, հարկե±րը...՚: Իսկ. ՙԱյն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք կոշտ դիրքորոշում կցուցաբերենք՚:
Թե ինչքանով այս գործընթացի արդյունաում մեծ բիզնեսը մաքրվում ստվերից, իհարկե այս պահին ասել հնարավոր չէ, դա կերեւա միայն ժամանակի ընթացքում: Բացի այդª ժամանակ է պետք տեսնելու համար, թե փոքր եւ միջին բիզնեսին օժանդակելու, ստվերի դեմ եւ այս բնույթի մյուս քայլերն ինչ էֆեկտ կունենան իրական տնտեսության աճի, աշխատատեղերի ավելացման ու սոցիալ-տնտեսական մյուս բոլոր խնդիրների լուծման վրա: Մի խոսքովª անգամ ՀՀ նախկին վարչապետ եւ ԱԺ ներկայիս պատգամավոր Հրանտ Բագրատյանն է այն մտքին, որ. ՙՆոր կառավարության գործունեության առաջին, հստակ գնահատականները կարելի է տալ հոկտեմբերի վերջին, երբ նա գոնե մի կես տարի աշխատած կլինի՚: Դե ուրեմն սպասենք մինչեւ հոկտեմբեր, առավել եւս, որ այդ ժամանակ մյուս հիմնախնդրիª ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով եւս ներկայիս անորոշությունները շատ բանով պարզ կլինեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՆՑԱԾ 100 ՕՐԵՐԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՈՐՈՇ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ


1. ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՎԵԼ Է ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ
2. ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԵՑՎԵԼ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԶՐՈՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՐՈՇ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
3. ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՓՄՁ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՈՒՄ
4. ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ¥ՆԱԵՎª ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ¤ ՆՎԱԶԵՑՎԵԼ ԵՆ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
5. ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵՋ Է ԴՐՎԵԼ ՍՏՎԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում