ՈՐՏԵՂԻ՞Ց ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԵԾ ԹՎՈՎ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ

Արխիվ 12-16

ՈՐՏԵՂԻ՞Ց ՋԱՎԱԽՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԵԾ ԹՎՈՎ ԶԵՆՔ ՈՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ

 

Երեկ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` Ջավախքի բնակիչները իրավապահ մարմիններին մեծ քանակությամբ զենք ու զինամթերք են հանձնել: Ավելին` Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությամբ` քաղաքացիները կամավոր կերպով ներքին գործերի Ախալքալաքի, Ասպինձայի եւ Նինոծմինդայի վարչություններ են հանձնել տարբեր տրամաչափերի 3 հազար 428 մարտական փամփուշտ, 62 նռնակ, այդ թվում` 5 հակատանկային, 11 կարճափող հրացան, 3 ատրճանակ, 1 հրացան, 1 ուսումնական հակատանկային ական ու այլ զինամթերք: Թե որտեղի՞ց մեր հայրենակիցներին այդքան զենք ու զինամթերք, «Իրավունքը» պարզեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.

- Հիմնականում ռուսական ռազմաբազայի դուրս բերելուց հետո մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք է կուտակվել այնտեղ եւ վերջին տարիների ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը համաներում է հայտարարում: Ըստ որի. բոլոր այն անձինք, ովքեր ունեն եւ համարում են, որ ճիշտ կլինի հանձնել ունեցած զինամթերքը, անում են դա: Սա սովորական բան է եւ տարվա մեջ մի քանի անգամ լինում է:

- Արդյո՞ք սա որեւէ կապ ունի վերջին օրերին Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի հետ:

- Ո՛չ, վերջերս մամուլը մի քիչ շատ է չափազանցում այն ամենը, ինչ իրենք ականջի ծայրով իմանում են: Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ էլ հայտարարեցին, որ Վրաստանը Հայաստանին վիզային ռեժիմ է մտցնում, բայց ՀՀ ԱԳՆ-ի հարցին ի պատասխան` Վրաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ նման բան չի սպասվում:

- Այսինքն` գոնե այս անգամ վստահաբար կարո՞ղ ենք ասել, որ վերոնշյալ գործընթացը հայերի դեմ չէ ուղղված:

- Այո:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում