ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՕՊԵՐԱՆ` «ԿՐԱԿԵ ՕՂԱԿ»-Ը ՇՈՒՇԻԻ ԱՄՐՈՑՈՒՄ

Արխիվ 12-16

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՕՊԵՐԱՆ` «ԿՐԱԿԵ ՕՂԱԿ»-Ը ՇՈՒՇԻԻ ԱՄՐՈՑՈՒՄ

 

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «ԿՐԱԿԵ ՕՂԱԿ» օպերայի Արցախյան պրեմիերան: Օպերան, որը հիմնված է Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների վրա` նվիրվում է Ավետ Տերտերյանի 85-ամյակին եւ Արցախի Անկախության օրվան:

Նախագծի հեղինակ եւ գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանի խոսքով`«Կրեկե օղակ» օպերան նախկինում ներկայացվել է օպերային թատրոնում, սակայն այս անգամ հանդիսատեսը բոլորովին այլ օպերա կտեսնի:  Նրա կարծիքով օպերան կունենա հետաքրքիր բեմադրություն, որը կհնչի Շուշիի ամրոցում. «Այս օպերան արժանի է ընդգրկվել նաեւ մեր օպերային թատրոնի երգացանկում, այդպես էլ նախատեսված է: Տերտերյանը իր օպերան բնութագրում էր, որպես խաղաղության, սիրո ու պատերազմի մասին օպերա»,-ավելացրեց ՍԱՐԻՆԵ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԸ:

«Օպերայի սյուժեն արտաքուստ թվում է, թե  Խորհրդային տարիների հետ որեևէ կապ ունի, սակայն իրականում այն համամարդկային հավերժ թեմայի մասին է: Օպերայի ամբողջ էությունը եւ ոգին կառուցված է Ե. Չարենցի «Ամբոխները խելագարված»  եւ «Սոմա» պոեմների վրա: Եթե Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպը օպերայի մարմինն է , ապա ամբողջ փիլիսոփայական եւ գաղափարական ոգին անշուշտ Չարենցն է»,-նշեց օպերայի դիրիժոր ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ , ընդգծելով, որ տարիներն անցնում են, սակայն Ավետ Տերտերյանի ճշմարտությունը անընդհատ հաստատվում է, ասելով  որ մեր հերթական հանճարն է եկել ասպարեզ: Նրա տեղեկացմամբ Ռուսաստանում արդեն սկսել են փառատոնային ծրագիր` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի 85-ամյակին:

Օպերան բեմադրում է ռեժիսոր Մարիա Սահակյանը ում համար, սա առաջին փորձն է, ըստ նրա  օպերան արդիական է նաեւ մեր օրերում, քանի որ գլխավոր անձնաց սիրային պատմությունը սկիզբ է առում քաղաքացիական պատերազմի ժամանակ: «Այստեղ քաոսն ու սերը միմյանց հակադրված են , երաժշտությունը շատ հետաքրքիր ձեւով արտահայտում է այն ամենը ինչ կա հերոսներից յուրաքանչյուրի հոգում»,- մեկնաբանեց ՄԱՐԻԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

«Կրակե օղակ» օպերան Ա. Տերտերյանը գրել է 1967 թվականին: Նույն տարում Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը , Վահագն Բագրատունին եւ Մինաս Ավետիսյանը իրականացրեցին օպերայի առաջին բեմադրությունը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում