ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՈՐԱԿՆ ՈՒ ԱՐԺԵՔԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՈՐԱԿՆ ՈՒ ԱՐԺԵՔԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքն» այսօր Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանից հետաքրքրվեց` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը գինեգործներին ինչ կտա, ինչ սպասելիքներ ունեն նրանք տնտեսական այդ կառույցից:
Ավագ Հարությունյանի խոսքով` Եվրասիական տնտեսական միությունն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական կառույց է: Դառնալով ԵՏՄ-ի անդամ` մենք մտնում ենք այլ արժեահամակարգ: «Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ հայկական գինի արտահանվում էր հիմնականում Ռուսաստան, 1996-ից ներդաշնակեցման հարց դրվեց, այսինքն` արտահանել ոչ միայն Ռուսաստան, այլև եվրոպական շատ երկրներ: 10 տարի մենք աշխատեցինք և մեր ընտրած ճանապարհը ճիշտ էր, սակայն մեկ օրվա մեջ փոխվեց ամեն ինչ`մենք վերադառնում ենք այն տաշտակի մոտ, որն ունեինք»,- ասաց գինեգործների միության նախագահը:
Ըստ Հարությունյանի, եթե Եվրոպա գինիներ արտահանելիս արտադրողն առաջին հերթին պետք է մտածի որակի` արտադրանքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու մասին (իսկ եթե բարձրացավ որակը, բարձրանում է արժեքը), ապա Ռուսաստան արտահանելիս հայկական գինու որակն ու արժեքը չեն բարձրացնի:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

