«ԵՍ ՍԻՐԵԼ ԳԻՏԵՄ»` ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ՈՒ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ

Արխիվ 12-16

«ԵՍ ՍԻՐԵԼ ԳԻՏԵՄ»` ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ՈՒ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ

Երեկ ավարտվեց երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «Ես սիրել գիտեմ» հեղինակած երգի ձայնագրման աշխատանքները: Երգն արդեն պատրաստ է ու հանրությանը ներկայացվում է երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԻ կատարմամբ:«Իրավունքի» հետ զրույցում Վլադիմիրն անկեղծացավ, որ «Ես սիրել գիտեմ» https://soundcloud.com/kavingrig/vladimir երգի միջոցով ինքն արտահայտում է իր ապրումները. «Կարենի հետ վաղուց ենք ընկերներ, ուրախ եմ եւ հպարտ, որ ընկերություն եմ անում գրագետ անձնավորության հետ: Բայց, երբեւէ առիթ չի եղել, որ կատարեմ Կարենի երգերից որեւէ մեկը: Կարենի հեղինակած այս երգն ուղղակի իմ հոգու ներկա պահի արտացոլումն է, այն, ինչ զգում եւ վերապրում եմ: Շնորհակալ եմ նրանից, որ երգի միջոցով ինձ հնարավորություն տվեց արտահայտելու իմ ապրումները»:

Երգի հեղինակ  ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ հավելեց. «Վստահ եմ, որ Վլադն անկեղծ սիրել եւ նվիրվել գիտի: Նրա սիրելու տարբերակն ինձ համար շատ հարազատ է: Պիտի ասեմ, որ շատ հեշտ է աշխատել մի մարդու հետ, ով անկեղծ է, տաղանդավոր եւ պարզապես շատ դրական: Ինչ-որ առումով այս երգը պատասխան է մի շարք անպատասխան հարցերի, որոնք երկար ժամանակ հուզում էին ինձ եւ Վլադի այս հագեվիճակն էլ, փաստորեն, առիթ դարձավ մեր համագործակցության»,- նշեց երգահանն ու խոսելով երգի թեմայի` սիրո մասին հավաստիացրեց. «Ամեն դեպքում, այսուհետ ինձ համար մի բան պարզ է, ես միանշանակ սիրել գիտեմ: Ցավոք, անցավ ժամանակ ե'ւ ես, ե'ւ Վլադը մի բան հասկացանք, որ այդքան սիրելը վտանգավոր է հենց մեզ համար, քանի որ մարդիկ  երբեք չեն գնահատում այն անկեղծ ու գեղեցիկ զգացմունքը, որ տածում ես նրանց նկատմամբ: Շատերի համար սերը խաղ է, պայքար, բայց ոչ այն սուրբ ու անկեղծ զգացմունքը, որ իմաստավորում է մեր անիմաստ ու անգույն կյանքը: Համենայնդեպս, ես սիրել եմ, սիրում եմ ու սիրելու եմ միշտ, առանց դրա անիմաստ է իմ գոյությունը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում