ԿՈՆՉԻՏԱՅԻՑ ՄՆԱՑԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ԵՏ ԿԱՆՉԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Քրիստոնեա-
Արխիվ 12-16ԿՈՆՉԻՏԱՅԻՑ ՄՆԱՑԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ԵՏ
ԿԱՆՉԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը կարծում է, որ Արևմուտքը փորձում է քայքայել մեր ազգային ավանդույթները, հայ ընտանիքը: «Իրավունքը» քաղաքական գործչից հետաքրքրվեց`ինչպես կարելի է պայքարել Արևմուտքից թափանցող աղանդավորական կառույցների ու համասեռամոլների դեմ, որոնք Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում: «Նախ այդ այլասերման մասին օրենքը՜ այդ գենդեր կոչվածը,`այդ Կոնչիտայից մնացածը, պետք է ետ կանչել»,- ասաց Գիմիշյանը: Երկրորդ` ըստ Գիմիշանի`պետք է ընդունել օրենքներ, որոնք կարգելեն համասեռամոլության ու աղանդավորության տարածումը:
Նրա խոսքով` պետք է պահենք մեր բարոյական կերպարը, ոչ թե անասնանանք. «Կերած-խմած անասունն ինձ համար մնում է անասուն` հագած-կապած, Եվրոպային բերած կոնֆետով, կորժիկով կամ պերաշկիով սնված»:
Բայց ինչպես կարող է Հայաստանը այդ արատավոր երևույթների դեմ օրենքներ ընդունել, եթե շատ դեպքերում որոշիչ է դառնում Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը: «Դրա համար եմ ասում, որ պետք է ունենանք հայկական սահմանադրություն, որպեսզի Վենետիկյան հանձնաժողովին ասենք` հանգիստ նստիր քո տեղը»,- ասաց Գիմիշյանը`հավելելով, որ այն այլանդակությունները, որոնք կատարվում են Հայաստանում, տեղի է ունենում Եվրոխորհուրդի ճնշմամբ ու պնդմամբ:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

