Ո՞Վ Է ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16Ո՞Վ Է ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին շրջանում ակտիվացել են իսլամական ծայրահեղական արմատական խմբավորումները, որոնք վտանգավոր են Մերձավոր Արևելքի և էթնոդավանական ազգային փոքրամասնությունների համար: «Իրավունքն» այսօր արաբագետ Սարգիս Գրիգորյանից հետաքրքրվեց`ո՞վ է ֆինանսավորում այդ խմբավորումներին:
Ի պատասխան Սարգիս Գրիգորյանն ասաց, որ Համասին, օրինակ, դարասկզբին հովանավորում էին Իրանն ու Սիրիան: «2012-ին համասին հովանավորում էր Եգիպտոսը, իսկ հիմա Համասը հովանավորներ է փնտրում: Կարծես թե հույսը դնում է պարսից ծոցի միապետությունների վրա, որոնք ցանկանում են Համասին պահել իրենց ուշադրության կենտրոնում»,- ասաց արաբագետը:
Ինչ վերաբերում է «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղական արմատական խմբավորմանը, ապա ինչպես ասում են փորձագետները, կառույցն ինքնաֆինանսավորվում է:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

