ՀԱՄԱՍԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է` ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻՆ ԳՑԵԼՈՒ Է ԾՈՎԸ
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է`ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻՆ ԳՑԵԼՈՒ Է ԾՈՎԸ
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների գործունեության մասին, ասաց, որ վերջին տարիներին այդ խմբավորումները սկսել են ակտիվանալ: «Մերձավոր Արևելքում կա երեք թեժ կետ, որոնք բավական ակտիվ գործողություններ են ծավալում: Խոսքը վերաբերում է Գազայի հատվածին, Իրաքին, Սիրիային, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- մանրամասնում է արաբագետը:
Ըստ էության արմատական խմբավորումները պայքարում եմ քիչ թե շատ հզոր պետությունների` Իրաքի, Սիրիայի, Իսրայելի դեմ: «Այս բախումների պատճառով անգամ ԱՄՆ-ից Թելավիվ թռիչքները երեկ հետաձգվել էին: Բացի այդ`Համասը ցանկանում է ցույց տալ, որ ինքը տարածաշրջանում գործոն է: Նա հայտարարում է, որ իսրայելցիներին գցելու է ծովը: Շատ զինադադարներ կասեցվեցին Համասի կողմից: Ի պատասխան այս ամենին, Իսրայելը փորձում է կանխել իսլամական խմբավորումների գրոհը»,- ասաց արաբագետը:
Նրա խոսքով` իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների գործունեությունը վտանգավոր է ոչ միայն ամբողջ Մերձավոր Արևելքի, այլև տարածաշրջանում ապրող էթնոդավանական ազգային փոքրամասնությունների համար:
Ինչ դիրքորոշում ունի այս ամենի մեջ Թուրքիան, արդյոք նա աջակցում է ` իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների գործունեությանը: Արաբագետի խոսքով`Թուրքիայի դիրքորոշումը կախված է իրավիճակից, նայած թե ինչ քայլեր են ձեռնարկում խմբավորումները:
Սոնա Դավթյան

