«ԱՅՍՕՐ ԳՐՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ՀԻՆ ԵՆ…»

Արխիվ 12-16

«ԱՅՍՕՐ ԳՐՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ՀԻՆ ԵՆ…»

 

Ամեն տարվա հուլիսի նախավերջին կիրակիին առավել բարձր է հնչում տերյանական պոեզիան. հայ-վրաց քաղաքական, մշակութային գործիչներ, Տերյան քնարերգուի սիրահար բազմահազար մարդիկ հավաքվում են  Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում և բացօթյա հանդեսով, ազգային երգ ու պարով, ասմունքով  ներկայացնում «Տերյանական պոեզիայի օրերը»:

Այս տարի տոնակատարության արդեն 48-րդ անցկացումն էր, որը, ի համեմատություն նախորդների, փոքր-ինչ զիջում էր մշակութային ու հոգևոր դաշտի կարկառուն անուններով:

Տոնակատարությունից 1 օր առաջ Թբիլիսիի հայաբնակ Հավլաբար թաղամասում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցու և նրա տարածքում գտնվող թեմական կառույցների վրա հարձրակում էր տեղի ունեցել, արդյունքում հարվածներ էր ստացել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը:

Հայաստանի գրողների միությունում… Դժվար է ասել, թե այնտեղ ինչ է կատարվել. միության նախագահ պարոն Էդվարդ Միլիտոնյանի բացակայությունը  ՀԳՄ պատվիրակության ղեկավար, գործադիր տնօրեն ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ բացատրեց այսկերպ. «Միլիտոնյանն այստեղ չէ անձնական պատճառներով, դրա համար այս հաճելի , հրաշալի պարտականությունն ընկավ իմ ուսերին, սիրով եկա, խոսեցի… Տերյանով  լցված եմ ոչ միայն տոնի առթիվ, այլ` առհասարակ»:

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում պարոն Սիրունյանը տեղեկացրեց նաև, որ տերյանական պոեզիայի առթիվ Ջավախք այցելությունն իր համար թվով չորրորդն է:

«Ամեն անգամ տպավորությունս փառահեղ է լինում, նախ ինքը Տերյան երևույթն է արդեն իսկ թևավորող, անասելի է նրա լեզվի, ներշնչումների, մտածումների, բարձր մարդկային հոգեբանական, ազգային կեցվածքը, որ համակում է ընթերցողին, ու նաև Ջավախք աշխարհն է ինձ գրավում` օդը, արևը, ջուրը, քամին, տերյանական անձրևը. հրաշք ու կախարդական բան կա այս ամենում: Մենք հիմա Տերյանի օրորոցում ենք... Տերյանական ողջ հմայքը գալիս է իր այս օրորոցային վայրերի, դաշտերի , երկնքի ու լճերի խճճումից: Իհարկե Տերյանը միայն դա չէ, Տերյանը հետո պիտի դառնար Տերյան… Այս ամբողջ թովչանքը, որ մենք արդեն 100 տարի ավելի է` վայելում ենք, չի սպառվում, նա մի անբացատրելի ֆենոմեն է, գաղտնիք, անասելի առեղծված, որ տարիներով սնում է  ժողովրդին՝ երբեք չհնանալով: Այսօր գրողներ կան, որ արդեն իսկ կենդանության օրոք են հին…»,- ասում է Ղ.Սիրունյանը:

Բանաստեղծը իրեն այնչափ Տերյանի սիրահար է համարում, որ տերյանական պոեզիան իր գոյության ձևերից մեկն է դիտարկում և կարծում է,  որ ցանկացած գրագետ հայ մարդ չի կարող անտարբեր անցնել տերյանական անձրևի միջով, տերյանական խոսքի անձրևի միջով:

«Տերյանը ստեղծեց իրական կախարդանք, նրա 1908 թվականին լույս տեսած «Մթնշաղի անուրջները» սիրահարների ամենամեծ նվերն էր միմյանց: Այն ժամանակվա սերնդի համար դա Աստվածաշունչ էր , իրենց սրտի, մտքի, հոգու Ավետարանը: Տերյանը անմիջական կապ ունի հոգու ու սրտի հետ, որոնք ամենամնայունն են ու չեն ենթարակվում ոչնչի»,- ամփոփում է իր խոսքը ՀԳՄ գործադիր տնօրենը:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում