ՙՇԱՆԹԻ՚ ԵԶԵԿՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՙԶՈՆ՚ ՆԱՅՈՂԻ ՏԵՂ Է ԴՐԵԼ

Արխիվ 12-16

ՙՇԱՆԹԻ՚ ԵԶԵԿՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԵՆ ՙԶՈՆ՚ ՆԱՅՈՂԻ ՏԵՂ Է ԴՐԵԼ


Անգամ եթե չլիներ ՙՇանթի՚ տնօրեն Արթուր Եզեկյանի ազգականներից մեկի պնդումը, թե 90-ականներին Արթուրը Գյումրիում զբաղվում էր նասկի-չուլկի վաճառելով, նրա ներկայիս պահվածքից կարելի է ենթադրել, որ  ունեցել է ՙտոնավաճառային՚  անցյալ, քանի որ ՙՇանթը՚ լրատվական դաշտում իրեն պահում է` ինչպես բազարում: Չգիտես նույնիսկ, թե ինչից է այդքան ոգեւորվել Արթուր Սաշաեւիչը, իր ինչ-ինչ հովանավորներից, ապօրինի գովազդով ստացված գումարներից, թե ՙՌոտարի՚ ակումբում իր անդամությունից: Բոլոր դեպքերում նա պահում է իրեն խիստ ագրեսիվ: Հենց մեկը փորձում է անգամ չնչին քննադատության ենթարկել ՙՇանթի՚ բազարային պահվածքը, վերջինս բացում է բերանը եւ փակում աչքերը: Ակամա հիշում ես Սադախլոյում նասկի-չուլկի վաճառող, փնթի ու հաստահետույք կանանց, որոնց բղավոցները պետությունից-պետություն էին լսվում:
Իսկ գուցե Եզեկյանը լրատվական դաշտը պատկերացնում  է ՙԶոնի՚ տեսքո±վ, որտեղ իրեն գողի տեղ է դրել, ում ոչ ոք իրավունք չունի նույնիսկ թարս նայել, էլ չասած` հակաճառել կամ քննադատել: Չնայած այդպիսի եզեկյանները, որ ընկնում են իրենց պատկերացրած ՙզոնը՚, հինգ րոպե չեն դիմանում: Իսկ գուցե այստեղ, ինչպես կասեր ՀՀ երկրորդ նախագահը, այլ մասնագետի կարի±ք կա: Հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչ տրամաբանությամբ է ՙՇանթը՚ ցեխարձակումներ կատարում ՙԻրավունքի՚ դեմ, երբ դատարանով ապացուցվեց, որ ՙԻրավունքը՚ ճիշտ է  գրում  է, որ ՙՇանթը՚ քցում է իր աշխատակիցներին:
Այս անգամ  էլ շանթորդիների ոհմակը հարձակվել է հայտնի լրագրող Մենուա Հարությունյանի վրա, ինչ է, թե վերջինս համարձակություն է ունեցել հայտնել կարծիք, որը չի համընկնում Արթուր Սաշաեւիչի բարձր ինտելեկտուալ մտածելակերպի հետ: Մենուա Հարությունյանի պարզ դիտողությունը, որ չպետք է լրատվամիջոցներն իրար ուտեն, ՙՇանթի՚ երեւակայության մեջ հիվանդագին կերպով ընկալվել է որպես իր դեմ արշավի սկիզբ: Իսկ ո±վ իրավունք ունի ՙՇանթի՚ մասին թթու խոսք ասել, ու սկսվեց... Մենուա Հարությունյանի դեմ էլ սպառնալիքներ, էլ վիրավորանք, էլ մատ թափ տալ: Ինչ խոսք, այդ ամենը համապատասխանում է ՙՇանթի՚ բառապաշարին ու իր պատկերացրած լրագրողական էթիկային: Ամենահետաքրքիրն այն է, որ ՙՇանթն՚ իրեն  հանրության վստահությունը վայելող հեռուստաընկերության տեղ է դրել եւ այդ ՙբարոյական՚ բարձունքներից Մենուա Հարությունյանին խորհուրդներ է շաղ տալիս, թե կարծիք արտահայտելուց առաջ ինչ պետք է հիշել, հայացքն ուր գցել եւ ինչն ինչպես գնահատել: Դե արի ու բացատրի սրանց, որ կարծիք արտահայտելը հանցանք չէ, ՙքֆուր՚ չէ, եւ քիչ թե շատ դաստիարակված մարդիկ իրենց մասին ոչ հաճո կարծիքը լսելիս ոչ թե հիսթերիկայի մեջ են ընկնում, այլ համապատասխան եզրահանգման են գալիս: Այս ամենի մեջ զավեշտալին այն է, որ շանթերը դեռ փորձում են խոսել ՙլրագրության ոլորտի օրեցօր բարգավաճող մի ախտի մասին, երբ առանց բարոյական նորմերի` կիրառվում է վիրավորանքն ու հայհոյանքը, երբ լրագրող լինելու հանգամանքի տակ տարիներ շարունակ փաթեթավորվում ու աննկատ սողալով գոյատեւում են էժանագին շանտաժն ու սպառնալիքը՚: Գեղեցիկ են բարբաջում շանթականները, ճիշտ եւ ճիշտ սեփական կերպարները բացահայտելու առաքելությամբ:
Իսկ ընդհանրապես հոգեբանության մեջ մարդկանց նմանատիպ ագրեսիվ եւ ոչ ադեկվատ պահվածքը բացատրվում է խոր կոմպլեքսներով, մանկությունից եկող ֆոբիաներով կամ անբավարարվածությամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

(ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿՈՆՉԻՏԱՅԻ ՀԱՄԱՐ ԴՈՇ ՏԱԼՈՒ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Անգլիական Սկոտլանդ Յարդից հայտնում են, որ Ստյոպա Սաֆարյանը, դեռեւս Անգլիայում վերապատրաստվելու ժամանակ, անգլիական րՏրՌրՍՌ-ն գերադասել է հայկական տոլմայից:


ՄԵՂԱ-ՄԵՂԱ

Կոնչիտայի հաղթանակից հետո սատանիստները խաչակնքվել են, եւ ասել մեղա քեզ տեր Աստված:


% % %
ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐ
(ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳԸ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Դժոխք-պրեսի` սատանայական սեւ պատարագը չեղարկել են, քանի որ Կոնչիտայի ՙԵվրատեսիլի՚ հաղթանակը սեւ պատարագը  կտրում ա:


% % %
ՀԵՏԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՔԱՌՅԱԿ

Ըստ քաղտեխնոլոգների` ՙԵվրատեսիլից՚ հետո պարզ դարձավ, որ ընդդիմադիր քառյակի մի մասը ռուսամետ է, մի մասը` եվրոպամետ, իսկ Ստյոպա Սաֆարյանը` կոնչիտամետ:


1998 ԹՎԻ ԼՏՊ-Ի
ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՈՃՈՎ
(ՈՒՈՐԼԻՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է`
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՙԵվրատեսիլից՚ հայտնում են, որ Դավիթ Շահնազարյանը դավաճանությունը սարքել ա օճառ, որ փափուկ մտնի Ամերիկայի Ուորլիքը:


% % %
ԿՈՒՇՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
(ՆԱԽԿԻՆ ՖԻՆՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՊՐՈՍ ՓՈՂԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օֆշորային պատմության Կիպրոսի հունական մասի ուսումնասիրությունները ավարտել են, հիմա անցել են թուրքական մասին:


% % %
ՎԱՀԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՐՈՐՎԱԾ
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ծանոթանալով Աղվան Վարդանյանի ՙԵլք երկրից՚ բանաստեղծությունների ժողովածուին, հասկանում ես, որ Դաշնակցությունը ոչ թե դիվանագիտական աշխատանքի է գնում, այլ կամաց-կամաց ցվրվում է:


% % %
ՎԱՍՏԱԿԸ
ԳՆԱՀԱՏՎԵՑ

ԱԺ-ում ընդունվել է նոր օրենք, որը սահմանում է վաստակավոր դավաճանի կոչում հատուկ Ալիկ Արզումանյանի համար:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում