ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ. ՙԳՐՈՂԸ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՉԷ՚
Արխիվ 12-16ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ. ՙԳՐՈՂԸ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՉԷ՚
Օրերս Վահան Տերյանի հայրենի գյուղում` Գանձայում անցկացվեցին Տերյանական օրեր, որտեղ ավանդույթի համաձայն` ամեն տարի Հայաստանից մեծ պատվիրակություն է մեկնում: Սակայն այս տարի կարծես այդ պատվիրակության շարքերը նոսրացած էին` շատ անվանի ու կարկառուն դեմքեր ներկա չէին միջոցառմանը: Այնուամենայնիվ, Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում հավաստիացրեց, որ հաջորդ տարի Տերյանի 130-ամյակը, Տերյան մշակութային կենտրոնի հետ համատեղ, պատրաստվում են ավելի շուքով նշել: Իսկ մտավորականների նոսրացած շարքերի ու միջոցառումից իր բացակայության մասին նշեց.-Գրողների պատվիրակություն է մեկնել Հայաստանից Գանձա, ի±նչ է, պարտադի±ր է, որ միության նախագահն ամեն տեղ պիտի լինի: Տերյանն իմ սիրելի գրողներից է: Ամեն օր ես մի քանի տեղ եմ լինում, ունեմ գրողներ, որոնք մահանում են, հիվանդ են, տարբեր հարցեր կան, դա ի±նչ խնդիր է:
- Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցած դեպքերը կարո±ղ են ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա:
- Չեմ կարծում, եթե մենք ճիշտ տեսակետ ունենանք եւ ճիշտ ըմբռնենք, թե ինչ է կատարվել իրականում: Այդտեղ իրավական դաշտ է, թող քննեն, տեսնեն` ինչ է եղել: Համոզված եմ` մեղավորներին կպատժեն: Այն մեծ աղմուկի վերածելը կարծում եմ` հայ-վրացական մշակութային կապերին չի նպաստելու: Մեր գրական, մշակութային հարաբերությունները շատ նորմալ վիճակում են: Մի ամիս առաջ ես այնտեղ էի, հենց Սբ. Էջմիածին եկեղեցում, այո°, դիմացը նեղվածք էր` ավտոմեքենաներ կանգնելու համար: Մեր աչքի առաջ էլ են եղել այդպիսի բաներ, որ ավտոմեքենան չէր կարողանում դուրս գալ: Հնարավոր է, որ վեճ էլ առաջանա, բայց մեր խնդիրը դա ուռճացնելն ու այն հայ-վրացական սրված հարաբերություն դարձնելը չէ: Կարծում եմ` պիտի ավելի սթափ ու զգոն նայել: Դատապարտում եմ, որ եկեղեցու առջեւ է եղել դա, ու եկել, հարձակվել են եկեղեցականի վրա: Այդ հարցն ավելի լուրջ ու խելամիտ մոտեցում է պահանջում եւ պիտի իրավական սահմաններում քննարկվի:
- Իսկ ի±նչ կասեք, որ այս վերջին շրջանում հաճախակի են դարձել ազգային արժեքների հանդեպ ոտնձգությունները: Եթե ժամանակին մտավորականները ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար վեպեր ու պատմվածքներ էին գրում, այսօր ի±նչ են անում ժամանակակից գրողները, մտավորականը:
- Գրողը պատվեր կատարող չէ, ամեն գրող ունի իր ներաշխարհը, խնդիրները: Գրականությունը պատվերի բան չէ, որ պատվիրեն, թե ա°յ, հայրենասիրական, կամ ռազմահայրենասիրական բան գրիր: Ով ինչ տաղանդ ու հնարավորություն ունի, դա է գրում: Դա մեծ խնդիր է: Հետո Գրողների միության նախագահը գրողի գրելու կամ չգրելու հետ կապ չունի: Ամեն գրող ինքն է իր որոշելիքի ու գրվածքի տերը:
- Բայց այսօր ինչո±ւ են լռում մտավորականները:
- Այսօր ամեն մտավորական, եթե բան ունի ասելու, ասում է, ամեն մտավորական ինքն է որոշում` ինչ ասի կամ ինչ չասի: Մտավորականը մի անուն չէ, որ բոլորը միասնական մի բան ասեն կամ ոչ: Ամեն մտավորական իր խոսքը, մոտեցումն ունի, դա ոչ հրամայելով է, ոչ հորդորելով: Ես ի±նչ իրավունք ունեմ բոլորի փոխարեն մտածել, ո±վ է ինձ թույլ տվել, որ ինչ-որ երաժշտի կամ մտավորականի փոխարեն բան խոսեմ:
- Հարյուրից ավելի գրողներ կան միության կազմում, մի անգամ ասացիք, որ կվերանայեք անդամների թիվը...
- Ո±վ է ասել նման բան, ի±նչը վերանայեմ, այսինքն` միության նախագահությունն ասի` վերանայում ենք ու կրճատում անդամների թի±վը: Սա հասարակական կազմակերպություն է, մարդիկ դիմում են տվել ու դարձել միության անդամ: Որեւէ մեկին կանոնադրությամբ իրավունք չի տրվել, անհիմն, առանց որեւէ խախտում անելու հեռացնեն միության անդամին:
- Իսկ այս ընթացքում երիտասարդ գրողներ ընդգրկվե±լ են միության կազմում:
- Արդեն մի տարի միության ընդունելություն չենք կատարել: Այս տարի էլ չի լինի:
- Իսկ ինչն է պատճառը:
- Պատճառը` նոր ասում էիք անդամները շատ են, ուռճացված է, մենք էլ մտածում ենք, որ պիտի հասուն դեմքեր լինեն, արդեն հասունացած գրական անուն, որ եթե ցանկանա, դիմի: Դա ոչ թե իմ, այլ վարչության քննարկման արդյունքում կայացրած որոշում է, որ այս տարի ընդունելություն չենք կազմակերպում:
- Պարոն Միլիտոնյան, Երեւանի գրողների միության հետ, ի վերջո, համագործակցության եզրեր գտաք:
- Այո, մեզ կամ նրանց, ինչ հարցեր որ հետաքրքրում է, միանգամից լուծում ենք, անշուշտ կան շփումներ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

