ԴԻԼԻՋԱՆԻ ՓԱԿ ԹՈՒՆԵԼՆ ԸՆԴԴԵՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16ԴԻԼԻՋԱՆԻ ՓԱԿ ԹՈՒՆԵԼՆ ԸՆԴԴԵՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ
Արդեն քանի օր է, ինչ դեպի Դիլիջան տանող թունելը, վերանորոգման աշխատանքների հետ կապված, չի գործում: Արդյունքումª մարդիկ Դիլիջան հասնելու համար ստիպված են երթեւեկել հին ճանապարհովª տարիներ շարունակ չշահագործվող հայտնի ոլորաններով: Այն, որ վերանորոգման այս աշխատանքներն սկսվեցին հենց այն պահին, երբ մասնավորապես դեպի Դիլիջան առկա է հանգստացողների ¥այդ թվումª այլ երկրներից¤ զգալի հոսք, առնվազն տարօրինակ է: Եվ ահա նույն մտահոգություններն է ներկայացնում նաեւ Դիլիջանի բնակիչ Ս. Անանյանը, ով աշխատում է հանգստի կազմակերպման ոլորտում եւ պնդում է, որ փակ ճանապարհն արդեն իսկ սկսել է իր սեւ գործն անել: Մեր զրուցակցի խոսքով. ՙՆախկին ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, շատերը (այդ թվումª մեր մշտական հաճախորդներից) նախընտրում են հանգստանալ այլ տուրիստական գոտիներում: Բայց ինչո±ւ հենց այսª հանգստյան եռուն ժամանակահատվածում ճանապարհը նորոգել: Կարելի էր չէ± ավելի վաղª գարնանն այդ անել կամ մի ավելի ուշª աշնանը: Մինչդեռ այսպես Դիլիջանում հանգստանալ ցանկացողների մի ստվար հատվածի արհեստականորեն ուղղորդում են այլ գոտիներ: Արդեն սկսում ենք մտածել, թե դա պատահական չէ արված՚:
Խնդրի առնչությամբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար ԱՆԱՀԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ մեզ տվեց հետեւյալ պարզաբանումը.
- Գոյություն ունի ճանապարհների ամառային եւ ձմեռային պահպանման աշխատանքային փուլեր: Ամառային պահպանումն սկսվում է ապրիլից եւ տեւում է մինչեւ նոյեմբեր: Հաշվի առնելով, որ մինչեւ վերջերս անձրեւներ էին, եւ սեպտեմբերին եւս անձրեւներ կլինեն, որի պատճառով հնարավոր չի լինի ասֆալտապատում անել, ուստի ամենանպատակահարմարը` այս եղանակին աշխատանքներն սկսելն էր:
- Իսկ հին ճանապարհը, որով առաջարկվում է երթեւեկել, տարիներ շարունակ չշահագործվելով` որքանո±վ է հիմա անվտանգ:
- Մինչ հիմնական ճանապարհը փակելը` այդ շրջանցիկ ճանապարհի վրա կատարվել են որոշակի աշխատանքներ, որպեսզի նորմալ երթեւեկելի լինի բոլոր տրանսպորտային միջոցների համար:
- Չեք կարծում, որ այս ընթացքում հնարավոր է, որ մեծ թվով տուրիստներ հրաժարվեն հանգիստը Դիլիջանում անցկացնելու մտքից:
- Դա արդեն նեղ մասնագիտական հարց է, եթե ցանկանում եք ավելի խոր պատասխան ստանալ, ես առաջարկում եմ գրավոր Ձեր հարցն ուղարկել:
Իսկ թե որքանով վերոնշյալը կարող է նպաստել Դիլիջանում հանգիստը նախընտրողների քանակի նվազմանը` փորձեցինք պարզել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
- Այդ հարցով աշխատանքային կարգով քննարկումների մեջ ենք եղել Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ, որպեսզի առաջարկվի այլընտրանքային ճանապարհ, որ զբոսաշրջիկների հոսքերը հնարավորինս չնվազեն: Այլընտրանքային ճանապարհներից մեկը նախկին գործող ճանապարհն է, որը որոշակիորեն կարգի բերվեց, իսկ մյուս առաջարկվող ճանապարհը, որը թեեւ մի փոքր երկար է, դա` Երեւան-Ապարան-Վանաձոր-Դիլիջան երթուղին է:
Պետք է նշեմ, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Դիլիջանի հին ճանապարհով երթեւեկելիս խորհուրդ չի տրվում քսաներկու մարդուց ավելի ուղեւոր փոխադրող ավտոբուսների եւ հինգ տոննայից ավելի բեռնատարողություն ունեցող բեռնատարների երթեւեկության համար: Ամեն դեպքումª այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են հանգիստը Դիլիջանում անցկացնել, այս հանգամանքը, կարծում եմ, մեծ արգելք չէ: Համաձայն եմ, որ հնարավոր է, որ որոշները, չցանկանալով մի քիչ ավելի երթեւեկել, փոխեն իրենց միտքը եւ այլ վայր գնան: Բայց ինչ արած, այս գործընթացները եւս անհրաժեշտ են, մենք պետք է ավելի երկարաժամկետ մտածենք: Չէ/ որ մենք միշտ խոսում ենք ճանապարհների ոչ բարվոք վիճակների մասին, եւ ավելի լավ չէ± մեկ ամիս ունենանք այս դժվարությունը, բայց հետո կունենանք ավելի բարեկարգ եւ ավելի հարմարավետ ճանապարհ:
- Օգտվելով առիթից, խնդրում ենք ներկայացնել նաեւ զբոսաշրջության ներկայիս վիճակը:
- Փորձագիտական տվյալների համաձայնª մենք 2013 թվականին, ունենալով մոտ 13 տոկոս աճ, հատել ենք տարեկան մեկ միլիոն զբոսաշրջիկի սահմանագիծը: Իսկ 2014 թվականի առաջին եռամսյակին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, շուրջ քսան տոկոս աճ է արձանագրվել:
Մենք էլ ենք համաձայն, որ ցանկացած ճանապարհի նորոգումը լավ է: Բայց մեկ է, չենք հասկանում, թե Տրանսպորտի նախարարությունում ինչպե±ս են որոշել, որ սեպտեմբերին այնպիսի անձրեւներ կլինեն, որ այդ ճանապարհն ավելի թույլ ծանրաբեռնված աշնանը վերանորոգել հնարավոր չի լինի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

