25-անյա Ստեփանի կողմից լուսադեմին կատարվող գողությունը կանխել էին աչալուրջ քաղաքացիները եւ ոստիկանները:
Նրա հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո գողության վայր հանդիսացածª մայրաքաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող մթերային խանութից նա բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոն բաժին:
ՙՆԵՐԳԱՂԹԸ՚ ԽԱՓԱՆՎԵՑ
Հուլիսի 21-ին, ժամը 09:15-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՙԶվարթնոց՚ օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման էին ենթարկել 1975 թ. ծնված Նարինե Հ.-ին: Նարինեն 2010 թ. մարտի 3-ից ՌԴ Կարաչաեւո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով: Դրան, հավանաբար, կավելանա քննությունից խուսափելու համար մեղադրանքը. կինը ստորագրություն էր տվել չհեռանալու մասին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ԵՎՍ ՄԵԿ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 21-ին Մասիս քաղաքում հայտնաբերվել էր դի: 80-ամյա թոշակառուն կախվել էր իր տան հողամասում: