Երեկ սկանդալային` արդեն փակված nrnak.com եւ գործող ararum.am կայքերի գլխավոր խմբագիր Հովհաննես Եսայանը իր հոբելյանը դիմավորեց կալանավայրում:
Նշյալ կայքերին բնորոշ էր ՙկոմպրոմատային՚ ուղղվածություն, իսկ ինչ վերաբերում է կալանքի շարժառիթին, ապա լուրեր են շրջում, որ նրան մեղադրանք է ներկայացվել ՙՄայամի՚ համալիրից` թեթեւաբարո աղջիկներին պատկերող տեսանյութերի միջոցով 1 մլն դրամ շորթելու փորձի վերաբերյալ: Նշենք, որ տեսանյութը անցյալ տարվա է, սակայն բողոք ոստիկանությանը ներկայացվել է հենց վերջերս: Ինչ վերաբերում է ararum.am կայքին, ապա դրա վերաբերյալ հայտնի է, որ սնուցման աղբյուրը սաքունցավանյանական է, եւ ինքը` Հ. Եսայանը վերջերս մեկնել էր Վրաստան` Վանյանի հերթական խայտառակ ՙխաղաղասիրական՚ միջոցառմանը մասնակցելու համար: Ասում են, որ որոշ շրջանակներում համբերության բաժակը լցվել է հենց Հ. Եսայանի` վանյանական նախագծերի մեջ ամենաակտիվ ձեւով խրվելը, եւ դրանից հետո ՙՄայամիի՚ ներկայացուցիչներին հուշել են, որ պետք է բողոք ներկայացնել: