ՙԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՎԱ-ԲԱՆԿ

Արխիվ 12-16

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՎԱ-ԲԱՆԿ

Ինչքան էլ տարատեսակ ՙմուտիլովկաներ՚ են անում` իբր այս կամ այն հարցը անհաղթահարելի խոչընդոտ է Հայաստանի` Եվրասիական միություն մտնելուն, բայց փաստերը հակառակն են ասում: Այսպես, ՌԴ ԱԳՆ մամուլի բաժնի պետ Ալեքսանդր Լուկաշեւիչը գրավոր պատասխանելով` ռուսներին աչքի գրող համարող Նիկոլի թերթի հարցերին` նշում է. ՙԵՏՄ-ն ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ... Ակնկալում ենք, որ անդամակցությունը ձեւակերպվի ընթացող տարում, իսկ 2015թ. ԵՏՄ պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կդառնա միության լիիրավ անդամ՚: Այնուհետ ՙՀոկտեմբերի առաջին կեսին ծրագրված է անցկացնել  Եվրասիական տնտեսական միության բարձրագույն  խորհրդի հերթական նիստը` երկրների նախագահների մակարդակով: Սա է ԵՏՄ-ի շրջանակներում նախատեսված ամենամոտ միջոցառումը, որի ընթացքում հնարավոր կլիներ ստորագրել Հայաստանի անդամակցության պայմանագիրը... Սրա հետ մեկտեղ չենք բացառում, որ մինչ այդ հնարավոր է ուրիշ առիթներ լինեն, որոնց շրջանակներում պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել՚:
Հիմա հասկացա±ք, որ թեկուզ ծայրահեղ միջոցներով Հայաստանի անդամակցությանը խանգարելու համար առավելագույնը մինչեւ հոկտեմբերի առաջին կեսը ժամանակ ունեն: Եվ ծայրահեղ դրսեւորումները տեսնում ենք ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Ազերիների ձեռքով սահմանում իրականացվող ՙարտաքին եվրամայդաններին՚ գումարվեց Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում տեղի ունեցած այնպիսի զազրելի միջադեպը, որ նման բաներ չէին լինում անգամ ազգայնամոլ Գամսախուրդիայի օրոք...
Եվրասիական միությանն անդամակցելու այս վերջին փուլում ակնհայտ է, որ բուն Հայաստանում եւս նոր կանխարգելիչ սխեմաներ են գործադրվում: Չնայած քարոզչական հարթակում դեռ ծեծված սցենարներն են շրջանառվում: Օրինակ` ըստ ոչ անհայտ ՙխոսափող՚ Անդրեաս Ղուկասյանի. ՙԵս չեմ վստահում իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ դա ¥ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգումը- հեղ.¤ կապ չունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ: Իմ կարծիքով` Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը եւ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելը խաչվեցին իրար, եւ կա խնդիր, որն էլ ստեղծել է անորոշ վիճակ: Այսինքն` հայկական կողմը չի կարող անդամակցել ԵՏՄ-ին` ԵՏՄ-ի կողմից առաջադրված պայմաններով՚:
Այսինքն, եթե Ղարաբաղի հետ կապված են Հայաստանի իշխանությունները ձգձգում ԵՏՄ-ին անդամակցելը, տեսնես էլ ինչի±ց է դժգոհում պարոն Ղուկասյանը: Եվ սրա հետ մեկտեղ օրերս ԱՄՆ-ի հայաստանյան դեսպանի հետ ունեցած հանդիպումից շատ չանցած` թեմային լծվեց նաեւ երբեմնի ՙծանր հրետանին՚` Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե. ՙՀստակ է, որ Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով...՚: Ու տեսնես, թե այդ ինչպե±ս է դա ՙհստակ՚ պարոն Տեր-Պետրոսյանի համար,  երբ նա ինքն է ասում, թե ՙչտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը՚, հնարավոր չէ ՙորեւէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել: Կարելի է, իհարկե, լուրջ դեմք ընդունելով, ինչ-ինչ դատողություններ անել, բայց քաղաքագիտական սպեկուլյացիաներն իմ ժանրը չեն...՚: Իսկ համապատասխան տեղեկատվություն չունենալով Ղարաբաղի հետ մաքսակետեր դնելուց խոսելը ՙքաղաքագիտական սպեկուլյացիա՚ չէ± , առավել եւս, երբ բոլորը այդ մասին պաշտոնապես  հակառակն են ասում:
Իհարկե` այս քարոզներով դժվար է ՙաշնանային հեղափոխություն՚ սարքել, ինչի մասին, որ նույն ելույթում ակնարկում է Տեր-Պետրոսյանը: Դե ուրեմն, մնում է մեկ տարբերակ: ՙՔաղաքացիական պատերազմը Հայաստանում սկսվել է եւ կհասնի ուժային հնարքների կիրառմանը, երբ ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն Հայաստանի վասալացման կողմնակիցների նկատմամբ, ովքեր երկիրն ուզում են վերածել ռուսական գաղութի՚,- ասում է իր հերթին ոչ անհայտ ՙխոսափող՚ ՙՇակալ Եգոր՚ մականունով Իգոր Մուրադյանը: Ու, թերեւս, ինչ-որ կերպ կռահելով, որ իրականում Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունն է ՙվասալացման՚, այսինքն` Եվրասիական միության կողմնակից եւ մեր տեղական արեւմտամետ թափոնով, այսինքն` տարաբնույթ գրանտածիծներով, ՙերկնա-վարդագույններով՚ ու աղանդներով դժվար թե կարողանան ՙֆիզիկական հաշվեհարդար տեսնել՚ ժողովրդի բացարձակ մեծամասնության նկատմամբ, ձեռքի հետ էլ օգնության կոչ է հղում. ՙՀայաստանը... առանց աշխարհաքաղաքական լոկոմոտիվի, չի կարող դուրս գալ այդ իրավիճակից: Այդպիսի ուժ կարող են լինել Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն՚:
Իհարկե` այս մառազմատիկ ՙմտքերին՚ կարելի էր եւ ուշադրություն չդարձնել: Եթե միայն չնկատենք, որ հենց գործնականում նույն հայտարարություններն էին ուկրաինական բանդերա-ֆաշիստական ուժերը հնչեցնում իրենց մայդանում: Եվ հենց այս կոչերի արդյունքում է, որ այդ երկիրը հայտնվել է ոչնչացման եզրին: Թե ովքեր էին կանգնած ուկրաինական այդ կոչերի թիկունքին, արդեն որեւէ գաղտնիք չկա: Եվ երբ նույն փորձված տեխնոլոգիաների մասին սկսում են Հայաստանում էլ խոսել, անկախ նրանից, թե որ անիմաստ երեւույթը նման մտքեր կհնչեցնի, դժվար չէ կռահել, որ թիկունքին էլի ունեն այն նույն ուժերին, որոնք Ուկրաինային հասցրին այս վիճակին: Իսկ դա արդեն վտանգավոր է:

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում