ՙՎՐԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՊԵՍ ՂԵԿԱՎԱՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ՚
Արխիվ 12-16«ՎՐԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՊԵՍ
ՂԵԿԱՎԱՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»
Օրերս «Տերյանական օր» ավանդական տոնահանդեսին մասնակցելու համար Ջավախքում էր գտնվում նաեւ «Իրավունքի» լրագրողական խումբը: Առիթից օգտվելով` նաեւ ծանոթացանք Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղի բնակիչներին հուզող խնդիրներին:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տեղացի ՍՏԵՓԱՆ պապը (ՄԿՐՏՉՅԱՆ). «Արտագաղթ չկա, ոչ ոք ստեղից չի գնում, ամեն ինչ կա»: Ապա ավելի անկեղծացավ. «Առաջ` Սովետի ժամանակ, ավելի լավ էր, քան հիմի` զավոդները կար, պոչտաները կար... Սաղ աշխատում էին, ամեն ինչ ունեինք...»: Անդրադառնալով այսօրվա խնդիրներին` Ս. Մկրտչյանը ցավով նկատեց. «Աշխատատեղերի խնդիրն էն է, որ Վրաստանից չեն թողնում Մասկվա գնալ, որ մարդիկ աշխատեն»: Մի քիչ էլ խոսեցինք քաղաքականությունից:
- Վրաստանի իշխանությունները փոխվեցին, ինչպե՞ս դա անդրադարձավ տեղի հայերի վրա:
- Ոչ մի անդրադարձ չեղավ, վրացիք էլի սխմում են, ինչպես մենք էդ մարդուն ընտրիլ ենք: Էն առաջվանը 100 անգամ ավելի լավ էր, քան թե սա: Բալիկ ջան, կուզեք ինձ դատեք, կուզեք բռնաբարեք, բայց Վրաստանի մեջ Սահակաշվիլիի պես ղեկավար կյանքում չի եղել: Նա էր ամենալավ ղեկավարը` ճանապարհը շինեց, գազը քաշեց... Կամ էն Շվարնաձեն, ողորմի իրան, 40 տարի նստավ, բայց չորտ զնայետ ինչ արեց: Պռավիլնա յա վսիգդա բուդու գավարիտ, պատամու չտո ժիվու զդես:
- Որոշ շրջանակներ մեղադրում են Հայաստանին, որ գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն, Դուք ի՞նչ կասեք այդ մասին, հատկապես, որ Վրաստանը Եվրամիության նորաթուխ անդամ է:
- Ես Հայաստանին խրախուսում եմ, յա Արմենյու վաբշե խվալյու..
Ի դեպ, Ստեփան պապի ասածները հաստատեց ու իր հետ համաձայնեց նաեւ Վ.Տերյանի թոռը` պատերազմի վետերան ՄԻՆԱՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. «Տոշնի ա ասում, ոչ մի ուրիշ կարծիք չկա, ստեղ օրենք-մօրենք չկա»:
Նշենք, որ Գանձան Ջավախքի ամենամեծ հայաբնակ գյուղն է եւ ունի 900 տնտեսություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ջավախք-Երեւան

