ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎՍ ՙՄԵԾ ԽԱՂԻ՚ ԴՐՎԱԳ ԷՐ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎՍ ՙՄԵԾ ԽԱՂԻ՚ ԴՐՎԱԳ ԷՐ


Այն, որ Դոնբասի երկնքում կործանված մալազիական Boeing-ը պետք է դառնար ուկրաինական ՙմեծ խաղի՚ հանգուցային կետերից մեկը, ենթադրելի էր դեռ հուլիսի 17-ին, երբ ինքնաթիռի բեկորները դեռ այրվում էին: Հենց այդ պահին էր, որ ՙշոկոլադային՚ նախագահ Պորոշենկոն ինքնաթիռի ոչնչացման մեղավորությունը միանշանակ կերպով ՙդրեց՚ Դոնբասի ՙանջատողականների՚ եւ նրանց ՙհովանավորող՚ ՌԴ-ի վրա, այսինքնª միանգամից այդ ողբերգությունը, բնականաբար գոնե այդ պահին չունենալով եւ ոչ մի ապացույց, տեղափոխելով գլոբալ քաղաքական հարթություն:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸª
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ

Ռուսները հրապարակավ ներկայացնում են հստակª ռադիոլոկացիոն եւ տիեզերական միջոցների ֆիքսած տվյալներ, որ աղետի պահին Boeing-ից 3-5 կմ, այսինքնª գրոհի համար ամենաօպտիմալ հեռավորության վրա եղել է ուկրաինական ՍՈՒ-25 եւ գետնի վրա էլ հակաօդային պաշտպանության մի քանի ՙԲուկ՚ կայանքներª դրանց սպասարկման ողջ համալիրներով հանդերձ: Ընդ որում, այդ տվյալների կեղծ լինելու մասին եւ ոչ մի հայտարարություն այս օրերին չի հնչել: Դրա հետ մեկտեղ ռազմական մի շարք փորձագետներ միանշանակ հաստատում են, որ Boeing-ի տարբեր հատվածներում առկա են բեկորային վնասվածքներ, որոնք հատկանշական են օդ-օդ դասի հրթիռներին: Մյուս կողմից էլ ուկրաինացիներն ու ամերիկացիներն էլ իրենց հերթին են հայտարարում, թե ապացույցներ ունեն, որ Boeing-ը ոչնչացրել են ՙանջատողականները՚: Դա քարոզելուն է լծվել նաեւ ուկրաինական արտաքին դիվանագիտությունը: Օրինակª Հայաստանում ուկրաինական դեսպան Իվան Կուխտան երեկ փորձում էր համոզել, թե Ուկրաինան ունի փաստեր, որ ինքնաթիռը ոչնչացրել են անջատողականները` ՌԴ-ի տրամադրած զենքով: Բայց այն բոլոր ՙփաստերը՚, որոնք ուկրաինական հատուկ ծառայությունները դրել են շրջանառության մեջ, անմիջապես էլ ապացուցվել են, որ սովորական կեղծիքներ են:
Ամերիկացիներն էլ հայտարարում են, թե ունեն տիեզերական նկարահանման կադրեր, որ հրթիռ է արձակվել ՙանջատողականների՚ վերահսկողության տակ եղած տարածքներից: Սակայն նման եւ ոչ մի լուսանկար չեն հրապարակում, չնայած ռուսներն էլ դրանք ներկայացնելու հրապարակային կոչով դիմեցին Վաշինգտոնին:
Մի խոսքով, թե ով էր իրականում խփել Boeing-ը, գործնականում կասկած չի հարուցում: Սակայն արդեն անգամ դա չէ այս պատմության էական կողմը: Շատ ավելի կարեւոր է, թե որոնք են լինելու այս պատմության հետեւանքները: Ու, բնականաբար, այստեղ առաջ է գալիս ցանկացած հանցագործության բացահայտման հիմքում դրված հարցըª ո±ւմ էր ձեռնտու տեղի ունեցածը, այսինքնª ով ինչ շահի ակնկալիք ունի:
Դոնբասի զորքերը հենց աղետի նախօրեին շրջափակման մեջ էին առել ուկրաինական զինուժի հարավային մոտ 5 հազարանոց խմբավորումը, այն լիակատար բարոյազրկված վիճակում էր, գործնականում անմարտունակ, Կիեւի օգնությունից հույսը կտրած: Այսինքնª այդ պահին Դոնբասին ավելորդ սկանդալները հաստատ պետք չէին: Նույն կերպ առ այսօր չի հնչել որեւէ բացատրություն, թե ռուսների ինչին կարող էր պետք լինել Boeing-ի ոչնչացումը, ինչը միանշանակ պետք է իր անվան հետ կապեին: Արեւմտյան քարոզչամեքենան փորձում է շրջանառության մեջ դնել այն վարկածը, թե պատահաբար են ոչնչացրել քաղաքացիական ինքնաթիռըª այն շփոթելով ռազմականի հետ: Բայց իրականությունն այն է, որ ռադիոլոկացիոն համակարգերը ֆիքսում են քաղաքացիական ինքնաթիռների կողմից ավտոմատ կերպով արձակվող ինքնաթիռի անհատականացման տվյալները, առանց որի թռիչքները կառավարող դիսպետչերական համակարգը որեւէ կերպ չէր կարող գործել: Ռազմական ինքնաթիռները նման ավտոմատ համակարգեր չունեն, եւ ավելի քան 10 հազար մետր բարձրության վրա թռչող քաղաքացիական ինքնաթիռը ռազմականի հետ շփոթելը պարզապես բացառվում է: Իսկ դա նշանակում է, որ եթե մեղավորը ռուսներն են, ապա նրանք իմանալով են ոչնչացրել քաղաքացիական ինքնաթիռը, այն էլª գրեթե իրենց սահմանին: Բայց հանուն ինչի±, կարո±ղ է որեւէ մեկը քիչ թե շատ հոդաբաշխ բացատրություն գտնել:

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ

Մյուս կողմից էլ կարելի է տալ մի շարք բացատրություններ, թե ԱՄՆ-ին, մասամբ էլª ուկրաինական գործող իշխանություններին ինչ օգուտներ կարող է այս իրավիճակը տալ: Նախª ԱՄՆ-ն սկսել է քարոզչական մի իսկական գերարշավª փորձելով ինքնաթիռի կործանման հիմնական մեղավոր հռչակել ռուսներին: Իհարկեª այդ ակտիվ քարոզչական ֆոնը դիտարկվում է այն բոլոր ուղղություններում, որտեղ առկա է ռուս-ամերիկյան դիմակայություն: Օրինակª Հայաստանում, թեեւ ակնհայտ է, որ հիմնական շեշտը դրված է Եվրոպայի վրա: Իմաստն էլ դժվար չէ կռահել. Ուկրաինայում կա պատերազմը տանուլ տալու ռեալ վտանգ, իսկ Եվրոպան էլ այդ իրավիճակում ոչ մի կերպ ականջ չէր դնում ԱՄՆ-ինª ռուսների նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում: Չնայած նույնիսկ նրան, որ աղետի նախօրեին Օբաման անձամբ հավաքեց եվրոպական դեսպաններինª փորձելով մինչեւ իսկ սպառնալիքների միջոցով նրանց տանել լուրջ պատժամիջոցների ճանապարհով: Դրանից զատª Բրազիլիայում նույն աղետի նախօրեին ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ընդունած միասնական բանկի եւ ներդրումային հիմնադրամի մասին որոշումներն իսկական ապտակ էին դոլարի համաշխարհային հեղինակությանը: Մի խոսքովª ԱՄՆ-ին շատ էր պետք ինչ-որ արտառոց իրավիճակ, եւ, բարեբախտաբար, ռուսները նրանց իսկական նվե±ր մատուցեցինª չգիտես ինչու` ՙորոշելով՚ ոչնչացնել մալազիական Boeing-ը:
Մի խոսքովª ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական փակուղում հայտնված Վաշինգտոնը գնաց վա-բանկ: Ընդ որումª դա տեսանելի է ոչ միայն Boeing-ի հետ կապված ուկրաինական իրավիճակի հերթական սրացմամբ, այլեւ մի շարք այլ տարածաշրջաններում: Հասկանալի է, խոսքը նաեւ մեր տարածաշրջանի մասին է, որտեղ նույնպես վերջին ժամանակներս իրավիճակն այնքան էլ Վաշինգտոնի սրտովը չէ: Հերիք չէ` կար Հայաստանի եվրասիականացման խնդիրը, հիմա էլ Թուրքիան է սկսել ակնարկել, թե ցանկանում է սերտ առեւտրային հարաբերությունների մեջ մտնել Եվրասիական միության հետ, ընդ որումª առեւտուր անել ոչ թե դոլարով, այլ ուրիշ տարադրամով: Հասկանալի էª Թուրքիան էլ այս ՙմեծ խաղում՚ իր խնդիրներն ունի: Հարաբերություններն Իսրայելի հետ վատթարացել են այն աստիճան, որ հրեաները հերիք չէ թուրքերի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազեցրին մինչեւ ամենացածր մակարդակ եւ ետ կանչեցին Անկարայի իրենց դիվանագիտական կորպուսի հիմնական մասին, հիմա էլ գրեթե շաբաթը մեկ ամենաբարձր մակարդակներով հիշեցնում են ցեղասպանության մասին: Հաջորդը. Իսրայելն իր անթաքույց աջակցությունն է հայտնում Քրդստանի ստեղծման արդեն պարզ տեսանելի ծրագրերին, ինչը, վերջին հաշվով, մահացու վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար: Այսինքնª Եվրասիական միության հետ այդ առեւտրային նկրտումները դեպի ռուսական ուղղություն շուռ գալու Անկարայի սպառնալիքն էր հասցեագրված Վաշինգտոնին: Բայց այն, որ այդ ուղղությամբ առաջին իսկ գործնական քայլից հետո Թուրքիայում կտրուկ կակտիվանա ոչ միայն քրդական գործոնը, այլ նաեւ ՙգունավոր՚ գործընթացները, հուշում են, որ նախընտրական փուլում գտնվող Էրդողանը հազիվ թե եվրասիական սպառնալիքներից այն կողմª գործնական քայլերի անցնի:
Մյուս կողմից էլ այս օրերին, կապված Թբիլիսիում հայկական եկեղեցու հայտնի պատմության հետ, կտրուկ լարվածություններ առաջացան հայ-վրացական հարաբերություններում: Եվ հաշվի առնելով, որ նախª Վրաստանը Հայաստանի համար դեպի Եվրասիական միություն տանող միակ ցամաքային ճանապարհն է, ապա, որ այդ գործընթացի հողի վրա վերջին ժամանակներս բավականին հետաքրքիր զարգացումներ էին նկատվում հայ-վրացական հարաբերություններում, դժվար չէ կռահել, որ եկեղեցու այս ողջ պատմության իրական պատճառը հազիվ թե հայ հոգեւորականի կողմից ինչ-որ կին վարորդի ճանապարհը փակելու հանգամանքը լիներ: Այսինքն, որ այս ամենի իմաստը Հայաստանի համար դեպի Ռուսաստան տանող ուղիների հարցում ազգամիջյան բնույթի խնդիրներ սարքելն ու Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության հարցում նոր դժվարություններ առաջ բերելն է, թերեւս կասկածից դուրս է:
Իսկ որ այդ փորձերը շատ ավելի տեսանելի են դարձել ոչ միայն Ղարաբաղի շուրջ, այլ նաեւ հենց Հայաստանում, դա էլ է փաստ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում