ՙԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼԸ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՃԻՇՏ ՉԷ»

Արխիվ 12-16

ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼԸ
ԱՅՍ ՊԱՀԻՆ ՃԻՇՏ ՉԷ»


Երեկ ԼՂՀ Քաշաթաղի հյուսիսային մասում` Վաղազին գյուղի մոտ ական է պայթել: Վիրավորների թվում է նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Թե ինչպե՞ս էր հնարավոր, որ հանկարծ Քաշաթաղի պես բանուկ շրջանում, այն էլ գյուղի մոտ ական հայտնվի, «Իրավունքը» հետաքրքրվեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ.
- Քանի որ հետաքննությունը շարունակվում է, այս պահի դրությամբ քաղաքականացնելը ճիշտ չէ, չի բացառվում, եւ, ամենայն հավանականությամբ (չեմ ուզում տոկոսներ ասել), բայց հնարավոր է նաեւ, որ պատերազմի ժամանակ դրված ականը ուղղակի դժբախտ պատահարի հետեւանքով պայթել է:
- Արդյոք բացառում եք այն տարբերակը, որ սա կարող էր դիվերսանտների ձեռքի գործը լինել:
- Դա ցույց կտա նախաքննությունը, բայց կարծում եմ, որ դժվար թե:
Իսկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ դեպքի հետ կապված մեզ հետ զրույցում նշեց.
- ԼՂՀ շրջանները մարտական գործողությունների շրջաններ են եղել ժամանակին` 20 տարի առաջ: Սովորաբար մարտական գործողություններից հետո մնացած ականները տասնյակ տարիներ հետո պայթում են: Դա այնպիսի բան է, որ կարող ես հարյուր անգամ վրայով գնալ-գալ, բայց միայն 101-րդ անգամ պայթի:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Քաշաթաղի շրջանի ոստիկանության հետ եւ մեր հարցին, թե արդյոք հետաքննությունը ուսումնասիրում է մահափորձի վարկածը, վերջիններս նշեցին, որ որեւէ տեղեկատվություն դեռեւս չեն կարող հաղորդել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում