ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ ՙՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼԸ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՃԻՇՏ ՉԷ՚
Երեկ ԼՂՀ Քաշաթաղի հյուսիսային մասում` Վաղազին գյուղի մոտ ական է պայթել: Վիրավորների թվում է նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Թե ինչպե±ս էր հնարավոր, որ հանկարծ Քաշաթաղի պես բանուկ շրջանում, այն էլ գյուղի մոտ ական հայտնվի, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ. - Քանի որ հետաքննությունը շարունակվում է, այս պահի դրությամբ քաղաքականացնելը ճիշտ չէ, չի բացառվում, եւ, ամենայն հավանականությամբ (չեմ ուզում տոկոսներ ասել), բայց հնարավոր է նաեւ, որ պատերազմի ժամանակ դրված ականը ուղղակի դժբախտ պատահարի հետեւանքով պայթել է: - Արդյոք բացառում եք այն տարբերակը, որ սա կարող էր դիվերսանտների ձեռքի գործը լինել: - Դա ցույց կտա նախաքննությունը, բայց կարծում եմ, որ դժվար թե:
Իսկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ դեպքի հետ կապված մեզ հետ զրույցում նշեց. - ԼՂՀ շրջանները մարտական գործողությունների շրջաններ են եղել ժամանակին` 20 տարի առաջ: Սովորաբար մարտական գործողություններից հետո մնացած ականները տասնյակ տարիներ հետո պայթում են: Դա այնպիսի բան է, որ կարող ես հարյուր անգամ վրայով գնալ-գալ, բայց միայն 101-րդ անգամ պայթի: Փորձեցինք կապ հաստատել նաեւ Քաշաթաղի շրջանի ոստիկանության հետ եւ մեր հարցին, թե արդյոք հետաքննությունը ուսումնասիրում է մահափորձի վարկածը, վերջիններս նշեցին, որ որեւէ տեղեկատվություն դեռեւս չեն կարող հաղորդել: