ՙՓԱՍՏԱԲԱՆ. ՙՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ՚

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱԲԱՆ. ՙՀԱՄԱՄԻՏ ՉԵՄ, ՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ՚

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների կողմից օրերս Մոսկվայի ՙԴեմոդեդովո՚ օդանավակայանում ձերբակալված հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին` Լեւոն Հայրապետյանին, մեղադրում են ՙկինգիսեւյան՚ հանցավոր խմբավորման գործի բացահայտման շրջանակներում: Ներկա պահին Լ. Հայրապետյանը մեղադրվում է մի քանի քրեական հոդվածներով` փողերի օրինականացում հանցավոր ճանապարհով, չարաշահումներ, փողերի լվացում:
Այդ մեղադրանքի հետ կապված զրուցեցինք Լ. Հայրապետյանի փաստաբան ՌՈՒԲԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով նշեց. ՙՁերբակալությունը Հայրապետյանի համար մեծ անակնկալ էր: Թե ինչի մեջ են մեղադրում Հայրապետյանին, պաշտոնապես հայտնի կլինի հուլիսի 24-ին: Ամեն դեպքում  չկան բավարար փաստեր, որոնք թույլ են տալիս պնդել, որ Հայրապետյանը մեղավոր է՚:
Միեւնույն ժամանակ, ըստ փաստաբանի, այս պարագայում արդարադատությունից դժվար է խոսել, երբ տնտեսական հոդվածներով մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը. ՙԱյստեղ խոսել արդարադատության մասին` վաղ է, քանի որ հետաքննությունն արդարացի լինելու խնդիր չունի, հետաքննությունը հետաքննում է քրեական գործը: Համոզմունք ունեմ, որ Հայրապետյանին կալանքի տակ առնելու որոշումը ճիշտ չէր: Առավել եւս, որ 65-ամյա բարեգործը վատառողջ է:  Այն հիվանդությունը, որն ախտորոշված է Հայրապետյանի մոտ, ենթադրում է, որ մեղադրյալը կարող է տնային կալանքի տակ մնալ մինչեւ դատավճիռը: Բայց անկախ ամեն ինչից` Հայրապետյանը իրեն իսկական հայի պես է պահում` ուժեղ եւ աշխատում է հնարավորինս չընկճվել՚:
Եզրափակելով խոսքը` պարոն Մարգարյանը հավելեց. ՙԵս համաձայն չեմ այդ որոշման հետ, քանի որ գործի այն նյութերը, որոնք ներկայացվել են դատարանին, կալանք չէին ենթադրում, հիմք չկար այդ հանցագործությունում նրա մասնակցության վերաբերյալ: Ես համամիտ չեմ նաեւ այն տեսակետների հետ, որ Հայրապետյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ ունի: Համենայնդեպս ես նման ենթատեքստ չեմ տեսնում՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում