ՙՍԱ ՎՃԻՌ ՉԷՐ, ՍԱ ԱՆԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԷՐ՚
Արխիվ 12-16ՙՍԱ ՎՃԻՌ ՉԷՐ,
ՍԱ ԱՆԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԷՐ՚
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդունª Վահե Ղուկասյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման: Վ. Ղուկասյանը հեռանալով դատարանի դահլիճիցª հարազատներին ու թիմակիցներին հորդորեց. ՙԼավ մնացեք, տղերք, ամեն ինչ լավ կլինի՚: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Արտյոմ Կարապետյանին (ՙՇեկո մականվամբ՚) սպանելու, Հարություն Խաչատրյանին կամ Քավոր Հարութին հրազենային վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ ապօրինի զենք կրելու մեջ:
Վերոնշյալի հետ կապված` փորձեցինք զրուցել Գյոււմրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, ով բավականին հուզված եւ ընկճված ձայնով պատասխանեց. ՙԻնչ ասեմ, կապրենք, կտեսնենք, թե որոնք կլինեն մեր հաջորդ քայլերը: Սա վճիռ չէր, սա անաստվածություն էր, այլ բնութագրում չկա՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

