Ի. ԿՈՒԽՏԱ. ՙՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ
Հայաստանը մինչեւ հոկտեմբեր կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության պայմանագիրը եւ գալիք տարեսկզբից կհանդիսանա այդ միության լիարժեք անդամ:
ԵՏՄ-ին անդամակցությունը հայ-ուկրաինական հարաբերությունները եւ հատկապես տնտեսական կապերն ինչպե±ս է պատկերացնում ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան: Պատասխանելով մեր այդ հարցին` դեսպանը նշեց, թե երկու երկրները շահագրգռված են երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ զարգացնելու համար: Տարեվերջին կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն եւ կհստակեցվեն մաքսատուրքերի փոփոխության հետ կապված հարցերը, որոնք ի հայտ կգան Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից հետո: Դեսպանի տեղեկացմամբ` 2013-ին Հայաստանի եւ Ուկրաինայի ապրանքաշրջանառությունը կազմել է 223 մլն դոլար: Ուկրաինայում հատկապես մեծ պահանջարկ ունի հայկական կոնյակը: