«ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾՉԻ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ԽԱԹԱՐԵԼ»

Արխիվ 12-16

«ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾՉԻ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ԽԱԹԱՐԵԼ»

 

Հուլիսի 21-ին «Իրավունքի» լրագրողները նույնպես Վ. Տերյանի ծննդավայրում` Գանձայում, մասնակցեցին  արդեն ավանդական դարձած «Տերյանական օր» միջոցառմանը, որն այս տարի նշվում էր 48-րդ անգամ: Միջոցառմանը ներկա էին ինչպես հայ, այնպես էլ վրացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, ովքեր եկել էին մեծարելու, հիշելու հանճարեղ բանաստեղծին, ով անգամ այսօր շարունակում է մնալ հայ-վրացական բարեկամության կապող օղակը: Այս մասին, ինչպես նաեւ տոնակատարության ու քաղաքականության տարբեր հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Վրաստանում հայտնի «Լիտերատուրուլի Մեսխեթի» թերթի խմբագիր ԱՎԹԱՆԴԻԼ ԲԵՐԻՁԵԻ հետ:

- Պարոն Բերիձե, քանի որ այս տոնակատարությունը մեկտեղել է հայերին ու վրացիներին, նախ կցանկանայի Ձեր տպավորությունների մասին խոսեինք:

-  Մեր գյուղում Տերյանի պոեզիայի օրը ամեն տարի նշում ենք  հուլիսի երկրորդ կիրակին: Հատկանշական է, որ այս տոնը մենակ չենք նշում, այլ Հայաստանից եկած պատվիրակությունների հետ: Թեպետ, իհարկե, այս տարի մարդիկ քիչ էին` նախորդ տարվա համեմատ, որովհետեւ անցյալ տարի Հայաստանից ժամանած պատվիրակությունն էլ էր մեծ`մոտ երկու անգամ ավելի էր: Ամեն դեպքում, Դուք էլ տեսաք, թե ինչ գեղեցիկ համերգային ծրագիր էր պատրաստված եւ այսպես կազմակերպում ենք ամեն տարի: Տերյանը մեր լիրիկական բանաստեղծն է եւ այսպիսի տոնակատարություն կազմակերպելը մեր պարտքն է: Չ՞է որ Վահան Տերյանին ողջ աշխարհն է ճանաչում եւ մենք հպարտանում ենք դրա համար:

- Հետաքրքիր է, որ ասում եք «մեր լիրիկական բանաստեղծն է»…

- Տերյանը բոլոր ազգություններինն է` ե՛ւ վրացիներինն է, ե՛ւ հայերինը, ե՛ւ ադրբեջանցիներինը: Իհարկե, ավելի շատ հայերինն է, բայց նա ծնվել է այստեղ` Գանձայում: Թեպետ մեծացել է վրացական հանրապետության հայկական համայնքում ու սովորել նախ այստեղ, հետո Օրենբուրգում: Ցավոք, Տերյանը մահացավ շատ երիտասարդ… Ընդամենը 33 տարեկան էր, երբ Օրենբուրգում մահացավ ծանր հիվանդությունից: Բայց այս կարճ կանքի ընթացքում, նա շատ մեծ բան է արել, ինչով մենք այսօր հպարտանում ենք:

- Բացի Վահան Տերյանից, էլ ո՞վ կամ ի՞նչն է միավորում հայերին ու վրացիներին:

- Հայերն ու վրացիները միշտ միասին են եղել, միմյանց համար եղբայրներ են եղել եւ դա առ այսօր այդպես է: Եթե կան այսօր ինչ-որ խմբեր, որոնք ցանկանում են խանգարել մեր եղբայրությանը, ապա դա նրանց չի հաջղվի, որովհետեւ հայ եւ վրացի երիտասարդներն էլ լավ գիտեն, որ մեր եղբայրությունը ոչ ոք չի կարող խաթարել: Կրկնում եմ ` ոչ  ոք, ոչ մի եվրոպական եւ ամերիկյան քաղաքական գործչի:

- Մինչդեռ շատերը չարախնդում են, թե հայ-վրացական հարաբերությունները վտանգված է` Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության ֆոնին:

- Կապ չունի, որ այսօր Վրաստանը մտել է Եվրամիութուն, իսկ Հայաստանը թեպետ դեռ ոչ մի համաձայնագիր չի ստորագրել` ո՛չ Մաքսային միության անդամակցության, ո՛չ էլ Եվրասիական տնտեսական միության անդամակցության համար, բայց գնում է այդ ճանապարհով: Թե ինչպես կորոշեն երկու երկրների իշխանություններն, իրենց գործն է: Այնպես որ, մենք հարգում ու ենթարկվում ենք մեր քաղաքական պաշտոնյաներին ու հարգում նաեւ իրենց որոշումները: Կրկին վերադառնալով Տերյանին, ուզում եմ շնորհակակություն հայտնել վրացական իշխանությանն ու ժողովրդին, որ թույլ են տալիս ամեն տարի այսպիսի մեծ տոնակատարություն ունենալ` մեծ գրողի պատվին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ջավախք-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում