85-ԱՄՅԱ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ «ԴԱՍԸ» ԱՎԱԶԱԿՆԵՐԻՆ
Արխիվ 12-1685-ԱՄՅԱ ԹՈՇԱԿԱՌՈՒԻ «ԴԱՍԸ» ԱՎԱԶԱԿՆԵՐԻՆ
Հնդկասատանի Ռաթլամ քաղաքի 85-ամյա բնակչուհին կարողացել է պաշտպանվել երկու ավազակներից, ովքեր ներխուժել էին նրա բնակարան: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, 85-ամյա թոշակառուն ավազակներից պաշտպանվել է փայտով եւ դույլով, իսկ արդեն ոստիկանական բաժանմունքում նրանց ստիպել է ծնկաչոք մեղանչել:
Տուժողը իրավապահներին հայտնել է, որ միայնակ է ապրում, ամուսինը վաղուց մահացել է, իսկ 4 երեխաները բնակվում եւ աշխատում են Մումբայում: Կինը արթնացել է այն ժամանակ, երբ գողերը փորձել են ներխուժել բնակարան, սկզբից թոշակառու կինը երկու «հյուրերին» հարվածել է դույլով, երբ վերջիններս փորձել են բռնել նրա ձեռքերից` դույլին փոխարինել է փայտը:
Հարեւանները աղմուկ լսելով զանգահարել են ոստիկանություն , մի քանի րոպե անց գողերն արդեն ձերբակալվել են: Ոստիկանները իրենց շնորհակալությունն են հայտնել կնոջը`ցուցաբերած քաջության համար եւ նրան նվիրել 80 դոլար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

