ՙՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ԴԵՄ. ԲԱՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՕՂԱԿՆԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ԴԵՄ.
ԲԱՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՕՂԱԿՆԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ 5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻՆ
Մեր երկրում ամենաանվտանգ, բայց միաժամանակ եկամտաբեր գործ է դարձել վերին իշխանություններին եւ երկրի նախագահին հայհոյելը, ծաղրելը, դաժան եւ բավականին հաճախ հանիրավի քննադատության ենթարկելը` ձեռի հետ էլ ցինիկաբար տրորելով ազգային բոլոր արժեքներն ու ավանդույթները, վարկաբեկելով եւ պախարակելով բանակն ու այլ ուժային կառույցները: Այդպիսի գործունեության համար ոչ միայն նվազագույն իսկ տույժի չեն ենթարկվում անգամ ակնհայտ ապացուցելի զրպարտության եւ կոպիտ վիրավորանքների պարագայում, այլ մի բան էլ խրախուսանք են ստանում ամերիկյան տարբեր գրանտների տեսքով:
Բնականաբար, այդպիսի գործունեություն իրականացնողները միշտ վկայակոչում են ժողովրդավարական հիմնարար ազատություններն ու արժեքները, այդ թվում` խոսքի եւ կարծիքի ազատության իրավունքը:
Սակայն իրականում ԽՈՍՔԻ ԵՎ ԿԱՐԾԻՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ Է բոլոր այն դեպքերում, երբ դրանից օգտվում է որեւէ մեկը, բացի 5-րդ շարասյուներից: Բավարար է բարձրաձայնել 5-րդ շարասյուների գործունեության կոնկրետ դրվագների մասին` կոնկրետ դեմքերով եւ դերակատարներով, որպեսզի միանգամից ենթարկվես համակարգված հարձակման 5-րդ շարասյուների եւ նրանց անգլո-ամերիկյան տերերի կողմից: Եվ տարատեսակ ՙնարնջագույնների՚, գենդերաստների, համասեռամոլության լոբբիստների, աղանդավորների եւ այլ կատեգորիաների բոլոր տեսակի բողոքները, դիմումները, միջնորդությունները, հայցերը պատրաստակամորեն ընդունվում են վարույթ: Դատարանները վարույթ են ընդունում այդպիսինների կողմից ներկայացված ցանկացած մարազմ, եւ արդյունքում բոլոր նրանք, ովքեր փորձում են պաշտպանել պետականության հիմնասյուները, մեր ավանդույթն ու բարոյականությունը, բացահայտել տարատեսակ շպիոնօնիկների արած գործերը, հայտնվում են դատական տեռորի պայմաններում, երբ վարույթ ընդունված հայցերն այնքան շատ են, որ աշխատելու, բնականոն գործունեություն ծավալելու համար ժամանակ գրեթե չի մնում:
Նույնը վերաբերում է ոչ միայն դատարաններին, այլեւ պետական այլ մարմիններին: Փաստացի ստացվում է, որ պետական օղակները պարզապես քծնում են տարատեսակ 5-րդ շարասյուներին, ընդառաջում ամենուրեք ուր միայն հնարավոր է, իսկ երբ նորմալ արժեքների կրողները այդ նույն մարմինների միջոցով փորձում են հարց լուծել, միանգամից սկսվում են տարատեսակ խոչընդոտները եւ քաշքշուկը: Օրինակ, թերեւս շուտով 1 տարին լրանա, որ որեւէ գործնական ընթացք չի տրվում ֆեմինիստական կառույցների կողմից հենց հրապարակի մեջտեղում անչափահասներին ՙսեռափոխական՚ թատերախաղերի մեջ ներգրավելու հանցակազմի մասին: Նույն իրավապահները ոչինչ չեն անում քաղաքի կենտրոնում բացեիբաց հոգեորսությամբ զբաղվող Եհովայի վկաների նկատմամբ, չնայած դիմումների եւ մամուլի հրապարակումների առկայությանը, սակայն շտապում են հարցաքննությունների կանչել եւ վարույթներ հարուցել այն մարդկանց հանդեպ, ովքեր փորձում էին դադարեցնել հոգեորսությունը: Պետական օղակների այդպիսի գործելակերպը պայմանավորված է, այսպես կոչված, ՙ6-րդ շարասյուներով՚, որոնք անում են նույն գործը, ինչ 5-րդ շարասյուները, սակայն ոչ թե բացահայտ, այլ` ծպտյալ եւ քողարկված: Իսկ թե ինչպես են տարատեսակ ապաշնորհ, պետական շահից անչափ հեռու եւ լավագույն դեպքում սեփական շահը (եթե ոչ արտաքին ուժերի շահը) սպասարկողները հայտնվում այդ օղակներում` այդ մասին հաջորդ դասին, ինչպես կասեր կուսակցություններից մեկի առաջնորդը...
Համակարգային հարձակման ուժգնացումը զգացվում է հատկապես այս պահին, երբ մեր երկիրը մոտ է Եվրասիական միություն ընդգրկվելուն: Այլապես ինչո±վ բացատրել միաժամանակյա հայցերը համասեռամոլների պաշտպանների եւ աղանդների կողմից` թվով մեկ տասնյակի չափ: Եվ ինչո±վ բացատրել, որ մի հեռուստաընկերություն, որի ղեկավարը ամենեւին էլ հայակենտրոն կառույց չհանդիսացող ՙՌոտարի՚ ակումբի անդամ է, եւ որի եթերում մեծ է բրիտանական ծրագրերով իրականացված նախագծերի չափաբաժինը, այժմ անվերջ դատական հայցերին գումարեց եւ 50 րոպեանոց հեռուստահարձակում ՙԻրավունքի՚ դեմ: Այդ ի±նչ պատահեց, որ անգամ դատարանի որոշումն անտեսելով` ՙՇանթի՚ եթերային հարձակումը համընկավ ոչ միայն համասեռամոլների լոբբիստների եւ աղանդավորների հայցերին, այլեւ սոդոմական մեղքի պաշտպանների երկու կազմակերպությունների ՙսրտաճմլիկ՚ հայտարարություններին:
Մեկը` ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ն դիմել է ոստիկանություն` իր ներկայացուցիչների անձերի եւ գրասենյակների անվտանգությունը երաշխավորելու խնդրանքով, եւ պետք է այդ անվտանգությունը պաշտպանեն... ՙԻրավունքից՚: Ճիշտն ասած, ես տեղյակ չէի, որ համակարգչի մոտ նստած` նյութ պատրաստելիս միաժամանակ հեռակառավարում եմ ՙտերմինատորների՚ մի մեծ զորախմբի, որից չգիտեն թե ուր թաքնվեն նշյալ ՀԿ-ի ներկայացուցիչները:
Իսկ մյուսը հայտնի համասեռամոլապաշտպան ՙՓԻՆՔ Արմենիա՚ կազմակերպությունն է, որը ոչ պակաս աղիողորմ դիմել է գրանտների վրա նստած ՙլրագրողամերձ՚ կազմակերպություններին` խնդրելով ՙԻրավունքից՚ փրկել ինչպես իր, այնպես էլ ՙՆոր սերունդ՚ ՀԿ-ի ներկայացուցիչներին: Նա մի կատարյալ սարսափ է ներկայացնում մեր կողմից յուրաքանչյուր հայցվորի մասին տեղեկություններ ներկայացնելը, կարծես ներկայացվածը ինչ-որ ՙսուպերհետախուզության՚ հայթայթածն է, այլ ոչ թե համացանցում առկա բաց եւ հանրամատչելի այն տվյալները, որոնք իրենք իրենց մասին հենց մեր ՙկլիենտները՚ սեփական ձեռքով ու միանգամայն հոժարակամ զետեղել են համացանցում:
Ինչեւէ, չկա չարիք առանց բարիքի: Հիմա միանգամից կերեւա ով ով է, ով է կանգնած, կամ գոնե ուժերի ներածին չափ աջակցում ավանդական արժեքների եւ պետականության հիմնասյուների պաշտպաններին, իսկ ով է պետականաքանդների` գենդերաֆեմինիստների, համասեռամոլության լոբբիստների, աղանդավորների, շպիոնօնիկների այլ տարատեսակների ճամբարում: Եվ լավ է, որ այդ ճամբարում հիսթերիայի եւ վախի նշաններ են երեւում: Դա պարզորոշ ցույց է տալիս, որ նրանք վախենում են ճշմարիտ խոսքից, իրերն իրենց անունով կոչելուց, իրողությունները պարզ հայերենով, այլ ոչ թե դրսից ներմուծած արհեստական խուճուճ տերմիններով ներկայացնելը: Եվ ինչու են նրանք այդքան վախեցած, օրինակ, սեփական լուսանկարներից` որովհետեւ եթե լուսանկարի կողքը պարզ հայերենով, այլ ոչ թե հայ մարդու համար անհասկանալի տերմիններով է ներկայացրած նրանց իրական գործը, նրանք հասկանում են, որ սովորական հայ մարդը այդպիսի գործեր դժվար թե հանդուրժի, կամ առնվազն դժվար թե դրան լավ վերաբերվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

