ԺԱՖ-Ի ՓԱՐԻԶԱՀԱՅԵՐԸ ԵՐԿԱՐ ՎԱԶՈՒՄ ԷԻՆ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ» ԱՎՏՈԲՈՒՍԻ ՀԵՏԵՎԻՑ

Արխիվ 12-16

ԺԱՖ-Ի ՓԱՐԻԶԱՀԱՅԵՐԸ ԵՐԿԱՐ ՎԱԶՈՒՄ ԷԻՆ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ» ԱՎՏՈԲՈՒՍԻ ՀԵՏԵՎԻՑ


2014 թվականի հունիսի 28-ից հուլիսի 14-ը տեղի ունեցան Վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ»-ի հյուրախաղերը  Ֆրանսիայի երեք քաղաքներում՝ Փարիզ, Լիոն, Մարսել, այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝ “Casino de Paris”, “Bourse de Travail”,  “Palais de Congres” , այնուհետև նաև, Իսրայելի պետության՝ Թել Ավիվ, Կարմիել, Հայֆե քաղաքներում:

Հյուրախաղերից համույթը վերադարձավ՝ հայրենիք բերելով բազմահազար օտարազգի և սփյուռքահայ արվեստասեր հանրության երկարատև ծափահարություններն ու հիացմունքի ջերմ արձագանքները:

Ֆրանսիայում համույթի հյուրախաղերը կազմակերպել էր` Ֆրանսիայի հայ երտասարդաց միությունը /ԺԱՖ/ -ի գեղարվեստական ղեկավար՝ Պասկալ Շամասյանի հրավերով:

Հուզիչ է եղել համույթի առաջին մուտքը ԺԱՖ-ի կենտրոնական գրասենյակ՝ Մարսել, որտեղ «Բարեկամության» ողջ անձնակազմին դիմավորել են հայկական զուռնա դհոլով, հայկական պարով և մեծ տոնախմբությամբ:

Համույթի անդամներն ու ներկա բոլոր-բոլորը ասում են նաև, որ իրենց հիշողություններում դեռ երկար կմնա այն հուզիչ տեսարանը, երբ Փարիզյան մենահամերգից հետո, ԺԱՖ-ի Փարիզի մասնաճյուղի երիտասարդները  երկար շարունակում էին վազել ավտոբուսի ետևից՝ դրանով կարծես արտահայտելով իրենց մեծ հարգանքը և սրտերում երկար տարիներ թաքցրած հայրենիքի և հայրենակիցների նկատմամբ ունեցած մեծ կարոտը, սերը և հայրենիքից հեռու գտնվելու թախիծը:

«Բարեկամության» անսամբլի ելույթների վերաբերյալ հիացական արձագանքները տեղ են գտել ոչ միայն ֆրանսահայ, այլև Ֆրանսիական մամուլում, այդ թվում՝ “La Marsellaise”,  ՞La Provence”, “France-Armenie”, “Nouvelles de Armenie magazine”  և այլն:

Հիշարժան էր նաև  «Բարեկամություն» համույթի մասնակցությունը «Իսրայելում հայկական մշակութային օրերին» և գրեթե կեսդարյա պատմություն ունեցող հայտնի Կարմիելի միջազգային փառատոնին, որտեղ համույթը վերահաստատեց առաջատարի իր դերը ոչ միայն պարարվեստի բնագավառում, այլ նաև  Հայաստանի ՀանրապԵտության և Իսրայելի պետության միջև միջպետական համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների ձևավորմանը զուգահեռ՝ արվեստի լեզվով  նորանոր բարեկամության կամուրջներ  ստեղծելով երկու պետությունների միջև:

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում