«ԿՐԱԿԵ ՕՂԱԿ»՝ ՇՈՒՇԻԻ ԱՄՐՈՑՈՒՄ

Արխիվ 12-16

«ԿՐԱԿԵ ՕՂԱԿ»՝ ՇՈՒՇԻԻ ԱՄՐՈՑՈՒՄ

 

Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա  հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի Արցախյան պրեմիերան, որը նվիրվում է Արցախի անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին: Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, օպերան կառուցված է ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի և Եղիշե Չարենցի բանաստեղծությունների:

«Կրակե օղակ» օպերան Ավետ Տերտերյանը գրել է 1967 թվականին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրեցին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը:

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն իր ստեղծագործական կյանքն սկսեց որպես նորարար: Նա հանդիսատեսին մատուցեց միանգամայն անծանոթ հնչունային աշխարհ, որտեղ նոր կյանք ստացան ու նորովի հնչեցին հին հայկական ծիսական հեռավոր ձայները՝ լեցուն ժողովրդական տոների խանդավառությամբ, ինչպես նաև կորուստների անամոք վշտով: Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի շատ հանրահայտ բեմերում՝ այդ երկրներում անցկացված միջազգային փառատոների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում:

«Կրակե օղակ» օպերայի դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը, խմբավարներ` Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան, մենակատարներ` Գուրգեն Բավեյան /բարիտոն/, Ռուզան Մանթաշյան /սոպրանո/, Լիպարիտ Ավետիսյան / տենոր/, Արմեն Մարգարյան /ասմունքող/, Ռիմա Պիպոյան /պար/, մասնակցում են նաև Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը  և բալետային խումբը, «Սպեղանի» երիտասարդական երգչախումբը, Հայաստանի պետական կամերային  երգչախումբը, «Հովեր» պետական կամերային  երգչախումբը:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում