ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ, ՈՐ ՕԵԿ-Ն ԻՐԵՆ ԽԱԲԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Արխիվ 12-16ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ, ՈՐ ՕԵԿ-Ն ԻՐԵՆ ԽԱԲԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
«Իրավունքն» այսօր Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանից պարզեց` արդյոք ընդդիմության դաշտում գործող ՕԵԿ-ին կհաջողվի շահել ժողովրդի վստահությունը և ետ բերել ձայների այն քանակությունը, որն ուներ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը 2008-ի նախագահական ընտրություններին:
Գիմիշյանը բացառում է, որ հայ հասարակությունը այդքան շուտ կմոռանա այն, ինչ արեց ՕԵԿ-ը. «Շատ վատ քայլ կատարվեց ժողովրդի հանդեպ, որն ուղղակի դավաճանություն էր: Ես մինչև այդ քայլը կատարելն էլ գիտեի, որ այդպես է լինելու, բայց հասարակության մեծ մասը գիտեր, որ այդպես է լինելու»:
Կուսակցության ղեկավարի խոսքով` ժողովուրդը թույլ չի տա, որ «Օրինաց երկիրն» իրեն խաբի երկրորդ անգամ:
Սոնա Դավթյան

