ՄԵԿ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ ԵՆ 1000-1500 ԴՈԼԱՐ

Արխիվ 12-16

ՄԵԿ ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ ԵՆ 1000-1500 ԴՈԼԱՐ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է ընթանալ կազմակերպված խմբի կողմից կատարված թրաֆիքինգի վերաբերյալ գործի դատական քննությունը:

Հիշեցնենք, որ սա թրաֆիքինգի մեծ գործի հերթական ճյուղն է, որ բացահայտվել է վերջերս:

Ամբաստանյալներ Աղունիկ Այվազյանն ու Ծովիկ Ավետիսյանը արդեն իսկ դատապարտյալներ են նույն գործի այլ՝ արդեն դատաքննված մասով:

Նրանք պատիժ են կրում, բայց ահա նոր տուժողներ են ի հայտ եկել, ու հիշյալ կանայք նորից տեղ են գրավել ամբաստանյալի աթոռին:

Այս մեղադրանքով Աղունիկն ու Ծովիկը, թրաֆիքինգի նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, սեռական՝ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ՝ միավորվել են Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով կատարել են դերաբաշխում:

Կոնկրետ Աղունիկն ու Ծովիկը Հայաստանից հավաքագրել են կանանց , համոզել են, նրանց անձնագրի պատճենն ուղարկել են հանցավոր խմբի ղեկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես կանանց են ուղարկել Դուբայ:

Այս գործով երեք տուժող կա, որոնցից երկուսին հավաքագրել և Դուբայ է ուղարկել Աղունիկ Այվազյանը, իսկ մեկին՝ Ծովիկ Ավետիսյանը:

Այս դատական նիստին ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց տուժող Ն.-ն:

Տուժողը ցուցմունք տալիս  ասաց, որ իրեն ուղարկել են խաբելով, թե տնային աշխատողի գործ պիտի անի: Բայց ստիպել են մարմնավաճառություն անել: Երկու տարի մնացել է. «Ոչ լեզու գիտեի, ոչ բան: Երկու տարի հետո մարմնավաճառ Ս.-ի հետ գնացինք, հանձնվեցինք էնտեղի ոստիկանությանը»: Նշենք, որ այս տուժողը երկրորդ անգամ էլ է մեկնել Դուբայ, աշխատել է նույն խմբի ձեռքի տակ: Այսօր Աղունիկ Այվազյանը տուժողին հարցրեց. «Եթե քեզ խաբել էին, շահագործման էին ենթարկել, երկրորդ անգամ ինչո՞ւ գնացիր Դուբայ»:

Տուժողը պատասխանեց. «Ընձի կախվածության մեջ կպահեին, կասեին, որ բնակարան պիտի առնեն ինձ համար»:

Տուժողն ասաց, որ Դուբայի կազմակերպիչները Հայաստանից ուղարկված մեկ կնոջ համար հավաքագրողին վճարել են 1000-1500 դոլար: «Ընձի էլ առաջարկեցին՝ աղջիկ կրնա՞ս ուղարկես, էդքան փող կտային…»:

Գործով մյուս երկու տուժողներին նախաքննական մարմինը նախաքննության ավարտին արդեն գտնել չի կարողացել: Բայց նախաքննության սկզբում նրանք հարցաքննվել են, անգամ առերեսումներ են կատարվել Աղունիկ Այվազյանի հետ:

Դատարանում հրապարակվեցին նաեւ մյուս երկու տուժողների նախաքննական ցուցմունքները:

Հ.Գ. Դատական նիստի մանրամասները «Իրավունքի» առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում