Էրդողանը դադարել է շփվել Օբամայի հետ
Արխիվ 12-16|
Էրդողանը դադարել է շփվել Օբամայի հետ |

Թուրքիայի վարչքպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դադարեցրել է անձնական շփումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
Վաշինգտոնի և Անկարայի միջև լարվածությունը ծագել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն չի իրականացրել Սիրիայի դեմ ռազմական գործողությունները:
«Նախկինում ես անձամբ էի զանգահարում Օբամային,- ասել է Էրդողանը հարցազրույցի ժամանակ,- այժմ շփումը իրականացվում է մեր Արտաքին գործերի նախարարների միջոցով, քանի որ ես չեմ ստանում Սիրիայի հարցով ակնկալվող արդյունքները: Ես նման բան չէի սպասում նրանցից, ովքեր համարվում են արդարության համար պայքարողներ:
Էրդողանը Գազայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված տարակարծիք է Վաշիգտոնի հետ, որտեղ իսրայելական զորքերը 2 շաբաթվա ընթացքում սպանել են ավելի քան 580 պաղեստինցիների: Թուրքիայի վարչապետը դա համարում է «պետական ահաբեկչություն» և «ցեղասպանություն» ու քննադատում է ԱՄՆ-ին Իսրայելին աջակցելու համար:

