ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾՈՎ.«ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԷԼԻ ՊԱՏԳԱՐԱԿՈ՞Վ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՏԱՆԵԼՈՒ»
Արխիվ 12-16ՎԵՐՆԻՍԱԺԻ ԳՈՐԾՈՎ.«ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ԷԼԻ ՊԱՏԳԱՐԱԿՈ՞Վ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ՏԱՆԵԼՈՒ»
Վաղը ժամը 15:30-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի կունենա Վերնիսաժի աղմկահարույց կրակոցների գործով երրորդ մեղադրյալի Վալերի Հովհաննիսյանի կալանքի տակ առնելու հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Վ. Հոնհաննիսյանը համարվում է Վերնիսաժի կրակոցներից ամենածանր տուժածը. նա վերքեր է ստացել որովայնի հատվածում եւ ոտքին: Եվ անգամ այն հանգամանքը, որ նա գտնվում էր հիվանդանոցում, չխանգարեց Վ. Հովհաննիսյանին կալանքի տակ առնել: Ընդ որում ինչպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կողմից վ Հավհաննիսյանին կալանքի տակ առնելու որոշման հետ կապված տեղեկացրել էր նրա փաստաբան, «Լեվ Գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ.
"Չնայած հերթապահ բժիշկը քննիչին տալիս է գրավոր տեղեկանք, որ տվյալ պահին Վալերի Հովհանիսյանի վիճակն այնպիսին է, որ որեւէ գործողություն նպատակահարմար չէ իրականացնել, քննիչը, անտեսելով տեղեկանքը, տալիս է մեղադրանք առաջադրելու որոշումը եւ պահանջում է Վալերի Հովհաննիսյանին տեղափոխել դատարան": Դրա համար նույնիսկ ստիպված էին "Շտապօգնություն" հրավիրել, քանի որ Վ. Հովհաննիսյանի "կողքից աղիքը բաց վիճակում ընկած էր, ճնշումը բավականին բարձր էր եւ չէր գիտակցում, թե ինչ գործողություններ են իր շուրջը կատարվում: Բրիգադը պատգարակի վրա նրան տանում է դատարան, որտեղ քննում են մի մարդու վերաբերյալ գործ, ով անգիտակից վիճակում է: Անգամ երբ նախագահող դատավորը հարցրեց նրա անուն-ազգանունը, Վալերի Հովհաննիսյանը չկարողացավ շրթունքները շարժել, որպեսզի խոսի":
Դատարանի որոշումից հետո Վ. Հովհաննիսյանին տեղափոխել են "Դատապարտյալներ հիվանդանոց", սակայն, շրջանառվող լուրերի համաձայն, նա այնտեղ հիմնականում գտնվել է մեկուսացված վիճակում, առանց համապատասխան բուժօգնության եւ այս օրերին առողջական վիճակն առանձնապես չի փոխվել: Ուրեմն չբացառենք, որ վաղը եւս Վ. Հովհաննիսյանին դատարան կներկայացնեն արդեն նախադեպ ունեցող ձեւով` պատգարակի վրա պառկած:

