Հովիկ Աբրահամյան. 2015 թ հունվարի 1-ից ՀՀ-ն կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ
Արխիվ 12-16| Հովիկ Աբրահամյան. 2015 թ հունվարի 1-ից ՀՀ-ն կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ |

Այսօր՝ հուլիսի 22-ին, բնակարանաշինության խնդիրները քննարկելու համար Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում լուրջ խնդիրներ չկան, հարցերը միայն տեխնիկական են: Վարչապետը նաև հերքեց այն տեղեկությունները, որ անդամակցության ձգձգումը կապված է ՀՀ-ԼՂՀ սահմանին մաքսակետեր տեղադրելու պահանջի հետ: Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հաստատեց իր՝ ավելի վաղ ասած խոսքերը, որ ՀՀ-ն մինչև հոկտեմբերի վերջ կստորագրի ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը. «Ես համոզված եմ, որ 2015թ. հունվարի 1-ից մենք կդառնանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»:

