ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ. ՙՕԼԻՄԻԱԴԱՅՈՒՄ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ՚

Արխիվ 12-16

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ. ՙՕԼԻՄԻԱԴԱՅՈՒՄ  ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ՚


ՖԻԴԵ-ի առաջարկով 1996-ից ողջ աշխարհում հուլիսի 20-ը նշում են որպես Շախմատի միջազգային օր: Շախմատային այս տոնական օրերին Հայաստանի տղամարդկանց հավաքականն Աղվերանում անցկացնում է իր վերջին ուսումնամարզական հավաքը, որից հետո մասնակցելու է Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում օգոստոսի 2-ին մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադային: Իսկ ահա կանանց հավաքականը վերադարձել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունից եւ նույնպես նախապատրաստվում է Օլիմպիադային: Այս ամենի մասին ՙԻրավունքի՚ հետ խոսեց շախմատի կանանց Հայաստանի հավաքականի գրոսմայստեր ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ:


-Եվրոպայի առաջնությունում Դուք զբաղեցրիք 16-րդ հորիզոնականը: Ինչպես կգնահատեք Ձեր եւ հավաքականի մյուս շախմատիստուհիների ելույթները մրցաշարում:


- Ընդհանուր առմամբ բոլորս էլ վատ հանդես չեկանք: Էլինան նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր, ինձ բախտը մի փոքր չժպտած. մինչեւ 14 տեղերը զբաղեցրածներն էին ուղեգիր նվաճում:
- Հատկապես Ձեզանից եւ Էլինա Դանիելյանից սպասելիքները միշտ շատ են լինում...
- Դե Էլինայի համար նվաճում էր աշխարհի առաջնության ուղեգիրը, ինչը հաջող մասնակցության մասին է խոսում, իսկ ես կարողացա բարձրացնել գործակիցներս:
- Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մասին:
- Օլիմպիադայում տղամարդկանց հավաքականից սպասելիքները, իհարկե, շատ են: Բայց հեշտ չի լինելու, շատ ուժեղ մրցակիցներ են ներկայացված: Բայց ինչպես դուք, այնպես էլ մենք մեր հավաքականից լավագույն արդյունքն ենք սպասում, չէ՞ որ նրանք Օլիմպիադայի գործող չեմպիոններն են:
- Սակայն վերջին շրջանում տպավորություն է, թե հայ շախմատիստները մի փոքր զիջել են դիրքերը:
- Անհատական գործակիցները գուցեեւ իջեցրել են: Բայց այդքան պետք չէ կենտրոնանալ այս փաստի վրա. գուցե տարվա ընթացքում այդքան էլ հաջող հանդես չեն գալիս անհատական առաջնություններում, բայց թիմային ելույթներում կարողանում են իրենց ողջ ուժն ու էներգիան կենտրոնացնել եւ լավագույն կերպով ներկայանալ:
- Եվ վերջում Շախմատի միջազգային օրվա կապակցությամբ ընդհանրացնենք թեման. պատանիների, երիտասարդների մեջ տեսնո±ւմ եք շախմատիստների, որոնք հետագայում կարող են իրենց տեղն ունենալ հավաքականի կազմում: Ի՞նչ սերնդափոխություն կունենանք:
- Այո, իհարկե, եւ աղջիկների, ե°ւ տղաների մեջ կան շատ լավ երեխաներ, որոնք հետագայում կարող են տեղ գտնել հավաքականներում: Գիտենք, որ շախմատի զարգացման համար ամեն բան արվում է, այնպես որ հաջող սերնդափոխություն է սպասվում:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում