ՎՐԱՑ ԽՈՒԺԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Արխիվ 12-16

ՎՐԱՑ ԽՈՒԺԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ


Հուլիսի 20-ին կայացած ամենամյա տերյանական միջոցառումը Գանձայում մի տեսակ իր տեղը զիջեց նախորդ տարիներին: Պարզվում է` իրականում ջավախահայերի տրամադրությունն այդքան էլ տոնական չէր, քանի որ ընդամենը տոնակատարությունից մեկ օր առաջ Թբիլիսիի հայաբնակ Հավլաբար թաղամասում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցու եւ նրա տարածքում գտնվող թեմական կառույցների վրա հարձակում է տեղի ունեցել էթնիկ հողի վրա: Այս մասին Վիրահայոց թեմը նշել է, որ հուլիսի 19-ին եկեղեցու հարակից ավտոկայանատեղիում ի սկզբանե շատ բացասաբար տրամադրված մի կին հանդիմանել է, որ եկեղեցու մոտակայքում կայանված մեքենան շատ անհարմար տեղ է գտնվում:

Նրա բողոքներին միացել են երկու տղամարդ, ովքեր հերթապահել են այդ ընթացքում եկեղեցու հարեւանությամբ: Հարցի լուծման ու կողմերին հանգստացնելու համար մարդկանց է մոտեցել թեմի հոգեւորականներից մեկը, ում փորձերին ի պատասխան, վերջիններս սկսել են վիրավորանքներ հասցնել հայ ժողովրդի հասցեին: Ժամեր անց թեմի առաջնորդարանի մոտ է եկել 50 տղամարդ, ովքեր եղել են զինված տարատեսակ կտրող, ծակող գործիքներով ու փորձել են հարցեր պարզել եկեղեցում հավաքված մարդկանց ու հատկապես հոգեւորականության հետ: Այդ ընթացքում նրանցից մեկը հասցրել է նաեւ հարվածել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանին: Ավելին, խուժանը կարողացել է ծեծելով քաշել-հանել հոգեւորականի խաչն ու տանել իր հետ: Վիրահայոց թեմը վստահություն է հայտնում, որ նմանատիպ դեպքերը պարբերաբար կրկնվում են ու ուղղորդվում մարդկանց ու որոշ շրջանակի կողմից, ովքեր չեն ցանկանում տեսնել հայերին ու բացարձակապես ունեն հակահայ դիրքորոշում: Փաստի առնչությամբ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայ թեմը դիմել է ոստիկանություն եւ հորդորում է Վրաստանի իշխանություններին` լինել հետեւողական` գտնել ու պատժել մեղավորներին հետագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով:
Դեպքին արձագանքել է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր խոր մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ եւ դատապարտում ազգային թշնամանք եւ կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետեւանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգեւորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների: Ծայրահեղական նման դրսեւորումներն անհարիր են հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձանց եւ ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու եւ հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»:
Ի դեպ, նշենք, որ դեպքից հետո, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Մայր Աթոռ է հրավիրվել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ինչի պատճառով նա տերյանական միջոցառմանը չէր կարողացել ներկա լինել, սակայն խիստ տարօրինակ էր այն, որ մի շարք մտավորականներ, այդ թվում նաեւ Հայաստանի ու Երեւանի գրողների միության նախագահները, ովքեր ամեն տարի ներկա են եղել այս միջացառմանը, ինչո՞ւ այս տարի ներկա չէին: Համենայնդեպս, գոնե սատարելու Վիրահայոց թեմին ու Վրաստանի տարածքում ապրող հայ քրիստոնյաներին:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում