ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱԶԱՏԵԼ ՏԵՐՅԱՆԻՆ ԽՃՃԱԾ ՀՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱԶԱՏԵԼ
ՏԵՐՅԱՆԻՆ ԽՃՃԱԾ ՀՆՈՒԹՅՈՒՆԻՑ


Բոգդանովկայի շրջանային ՙԱրշալույս՚ թերթի խմբագրությանն առընթեր գործող ՙԳրական Փարվանա՚ խմբակում 1967 թվականի հուլիսի սկզբներին, հերթական պարապմունքներից մեկի ժամանակ, միտք է հղանում Գանձա գյուղում անցկացնել Պոեզիայի տերյանական տոնահանդես: Նախաձեռնող խմբի անդամները շրջանի բնակչությանն ուղղված ՙՏերյանական օրը թող դառնա ավանդական՚ խորագրով բաց նամակ են տպագրում, եւ տուն-թանգարանի բացումից 10 տարի անց` 1967-ի հուլիսի 23-ին հիմնադրվում է Պոեզիայի տերյանական օրը: Եվ այդուհանդերձ ամեն տարվա հուլիսի նախավերջին կիրակին Գանձայում իրական տոն է, տոն հայ-վրացական մշակույթների ու քաղաքական, մշակութային գործիչների մասնակցությամբ:
Թերեւս ամեն տարի այդ օրն անցնում է մեծ շուքով` Հայաստանի եւ Ջավախքի մշակույթի ու քաղաքական գործիչների մասնակցությամբ: Սակայն այս տարի տերյանական տոնն անցավ կարծես անշուք` հայ եւ ջավախեցի մտավորականների նոսրացած շարքով: Իրենց մասնակցությամբ այս անգամ տոնը չէին պատվել ծագումով ջավախեցի հայաստանյան մի շարք մտավորականներ, ովքեր ամեն տարի ամեն գնով ներկա են լինում տերյանական տոնին, այդ թվում նաեւ Հայաստանի եւ Հայ գրողների միություններն իրենց նախագահներով: ՙԻրավունքն՚ իր առաջիկա հրապարակումներում դեռ կփորձի պարզել մտավորականների նման արհամարհանքն ուղղված Տերյանին: Իսկ մինչ այդ ներկա լինելով Գանձայում անցկացված տերյանական պոեզիայի օրերին` ՙԻրավունքը՚ թանգարանի այսօրվա առօրյայի, զբաղվածության եւ խնդիրների մասին զրուցեց ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ տուն-թանգարանի տնօրեն ՎԱՂԱՐՇԱԿ ԹԱՆԳԱՄՅԱՆԻ հետ, ով, ինչպես ինքն ասաց, թանգարանը տնօրինում է անհիշելի կոմունիստական ժամանակներից` ընթացքում քաղաքական ինչ-ինչ պատճառներով 12 տարվա ընդմիջում ունենալով:
- Այսօր ինձ առավելագույնը խնդիրներն են մտահոգում, առօրյան ու զբաղվածությունը նույնն են` թանգարանային ընթացիկ օրեր, եկող-գնացող այցելուներ, շնորհակալություններ, տերյանական անցյալով, տրամադրությամբ սքանչացած բազմաթիվ մարդիկ... Բայց այ, խնդիրներն այնքան շատ են, որ անգամ ուզում եմ դրանց պրոբլեմ կոչել: Չափազանց հրատապ խնդիրներ ունենք. անհրաժեշտ է թանգարանը 3-րդ հազարամյակին համապատախանեցնել, կոմունիստական ճնշող նստվածքներից ազատվել` իհարկե չմեղանչելով պատմական իրավասությունների դեմ: Տերյանը շատ ավելի համամարդկային է, եվրոպական մակարդակի բանաստեղծ. նրան շատ ավելի եվրոպական է պետք ներկայացնել, տուն-թանգարանն ազատել Տերյանին խճճած այս հնությունից, ոչ իրեն հարիր վիճակից եւ, ի վերջո, անկախ ամեն ինչից, քաղաքակիրթ ազգերի շարքում ենք, իսկ այդ շարքերում ամրանալու համար Տերյանը հրաշալի ուղեկից է, ներկայանալի դիմագիծ... Խնդրի լուծումը տեսնում եմ ե°ւ սփյուռքահայության, ե°ւ հայ հասարակության, ե°ւ եվրոպական մշակութային կենտրոնների ձեռք մեկնման հիմքում: Մենք պետք է ցույց տանք Եվրոպային, որ իսկապե°ս ունենք այն բանաստեղծին, այն մարդուն, որը այդքա¯ն օրգանապես յուրացրել է արեւմտյան քաղաքակրթությունը, եւ այդքա¯ն բարձր մակարդակով հայկականացրել ու հայերենացրել է եվրոպական մշակույթը:
- Ջավախահայության միավորման ու մշակութային տրամադրության համար որքանո±վ է նշանակալի թանգարանի դերը:
- Թանգարանի առկայությունն ինքնին միավորող է, ինքնին հոգեւոր դաշտ ստեղծող է, անկախ նրանից` ջավախահայությունը որքանով է իր այցելություններով ակտիվ: Ամենքս ակամայից զգում ենք Տերյանի, նրա ապրած միջավայրի առկայությունն ու մեր ներսում կրում նրա փոխանցած հայեցիությունը: Ջավախքն առանց Տերյանի ու առանց այս թանգարանի` անհնար է պատկերացնել:
Խոսելով իր տերյանական ցանկությունների մասին` պարոն Թանգամյանն ավելացրեց նաեւ, որ ուզում է Տերյանի փոխանցած ողջ մշակույթը յուրաքանչյուր հայի շուրթերին ու մտքում յուրացված տեսնել:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Ջավախք-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում