«ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐՍ ՄԻ ՈՏՔՈՎ ԿԼԻՆԵՆՔ ԵՄ-ՈՒՄ, ՄՅՈՒՍՈՎ` ԵՏՄ-ՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐՍ
ՄԻ ՈՏՔՈՎ ԿԼԻՆԵՆՔ ԵՄ-ՈՒՄ, ՄՅՈՒՍՈՎ` ԵՏՄ-ՈՒՄ»


Հուլիսի 21-ին «Իրավունքը» լինելով Վ. Տերյանի ծննդավայրում` Գանձայում, «Տերյանական օր» ամենամյա միջոցառման հանդիսավոր արարողությունից հետո զրուցեց Վրաստանի խորհրդարանի Նինոծմինդայի շրջանի հայ պատգամավոր ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆԻ հետ:

Անդրադառնալով տերյանական տոնակատարությանը` Հ. Մկոյանը նշեց.
- Այսօր տոն էր մեր Նինոծմինդայում, եւ տեսաք, թե ինչքան ժողովուրդ էր հավաքվել` թե՛ հայ, թե՛ վրացի: Եվ սա էլի մի քայլ է` վրաց-հայկական բարեկամությունն առաջ տանելու համար: Երկու կողմից էլ եղան ասմունք, պարեր, երգեր...
- Իսկ գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում այս տոնը, թե՞ ճիշտ հակառակը:
- Տարեցտարի ավելանում է տոնին մասնակցող ժողովուրդը: Մենք նույնիսկ ուզում էինք 5 տարին մեկ նշել Տերյանի օրը, բայց ժողովուրդը խնդրեց, որ ամեն տարի նշվի: Հատկապես, որ մյուս տարի Վ. Տերյանի 130 ամյակն է, որոշել էինք այդ ժամանակ նշել, բայց ժողովուրդը չհամաձայնեց:

-Ջավախքում հայապահպանությունը կարեւորագույն խնդիրներից է, բայց այսօր մենք տեսանք հայերեն երգող փոքրիկների: Ըստ Ձեզ, այսօր առաջընթաց կա՞ այս հարցում:
- Դե որ երիտասարդներն արդեն սկսել են, ուրեմն` առաջընթաց կա:
- Ջավախքում ո՞ր խնդիրն է այսօր առաջնային, ինչը շտապ լուծման կարիք ունի:
- Հիմնական խնդիրը աշխատատեղերն են: Վերջին 2-3 տարին այստեղից էլ չեն գնում Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Ժողովուրդը ե՛ւ խոշոր անասունների անասնաբուծությամբ է զբաղվում, պանիր արտադրում, ե՛ւ կարտոֆիլի աճեցմամբ է զբաղվում: Անցյալ տարի, ով կարտոֆիլ ու պանիր ուներ, կարողացավ բարձր գներով վաճառել: Դրա համար էլ, որ ժողովուրդը տեսնում է, որ իր արտադրանքը գին ունի, ուզում է արդեն տեղում աշխատել:
- Պարոն Մկոյան, շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ հայ-վրացական բարեկամությունը կարող է մեծապես տուժել, քանի որ Հայաստանը գնում է դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ), իսկ Վրաստանը` Եվրամիություն (ԵՄ):
- Ոչ, ինչու: Արդեն այդ որոշված է, Վրաստանը մինչեւ վերջ գնալու է դեպի Եվրոպա, իսկ Հայաստանը` Եվրասիական տնտեսական միություն: Թող գնան, տեսնենք` որտեղ լավ կլինի: Մենք` ջավախքցիներս, մի ոտքով կլինենք ԵՄ-ում, մյուսով` ԵՏՄ-ում:
- Իսկ Վրաստանի քաղաքական գործիչներն ինչպե՞ս են վերաբերվում բարեկամ երկրների ԵՄ-ԵՏՄ տարբեր կողմնորոշմանը:
- Խնդիր չունենք...Իսկապես չունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ջավախք-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում