ՍՏԻՊՎԱԾ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ ՄԻ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻՑ ՄՅՈՒՍՆ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Արխիվ 12-16ՍՏԻՊՎԱԾ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ ՄԻ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻՑ ՄՅՈՒՍՆ ԵՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Օրերս Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել էին խմբագրություն եւ իրենց դժգոհությունն էին հայտնել քաղաքում գործող դիահերձարանի անմխիթար վիճակից. ՙԴա ոչ թե դիահերձարան է, այլ չգիտես` ինչ է: Բացակայում են ամենատարրական պայմանները: Հերձելուց հետո անհրաժեշտ է մահացածին մեկ այլ դիահերձողի մոտ տեղափոխել, որովհետեւ ահավոր հոտ է գալիս, ինչպես հարկն է` չեն մշակում դին: Պատկերացնո±ւմ եք, մահացողի հարազատը, փոխանակ իր վիշտը սգա, ստիպված հանգուցյալին մի դիահերձարանից մյուսն է տեղափոխում: Երբ իրենց հարցնում ենք` ինչումն է խնդիրը, վերջիններս ամեն ինչ բարդում են սառնարանների վրա, ասում են, թե դրանք չեն աշխատում...՚,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց Չարենցավանի բնակիչներից մեկը, ում գլխով, ըստ իր պատմածի, վերջերս է այս ամենն անցել:
Խնդրի հետ կապված նախ դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից մեզ խնդրեցին դիմել Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչություն: Այդպես էլ արեցինք եւ վարչության պետ ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ասաց հետեւյալը.
- Ձեզ հուզող հարցի պատասխանը ստանալու համար մեզ գրավոր դիմեք, եւ խնդրում եմ, չմոռանաք նշել կոնկրետ մատնանշված դեպքը, որպեսզի ուսումնասիրենք մանրամասները: Առայժմ կարող եմ միայն մի բան ասել, ընդհանուր առմամբ ախտաբանաանատոմիական ծառայությունը մեր երկրում առայժմ դեռ բարելավման, վերանորոգման, արդիականացման կարիք ունի: Այնպես որ, վերը նշված ծառայությունը ամբողջ երկրում է վատ վիճակում, ինչ-որ բաներ հնարավոր է այն չլինի: Կոնկրետ դեպքումª հակասանիտարական չէի ասի, բայց որ կարիք ունի ավելիին, դա հաստատ է:
- Խոսքը կոնկրետ դեպքի մասին չէ. մեզ դիմել են մի խումբ բնակիչներª առհասարակ այնտեղ տիրող իրավիճակի հետ կապված:
- Քաղաքացին կամ մի քանի քաղաքացիներ, ովքեր բողոքում են, իրենք պետք է մի քանի դեպքեր նշեն: Թե չէ այսպես կարող է ամեն մեկը մի բան ասել: Ձեզ դիմողներից հարցը կոնկրետացրեք եւ մասնավոր դեպքի վերածեք, որպեսզի ես կարողանամ այդ հարցը լուծել նաեւ բուժհաստատությունում:
- Հիմնական դժգոհությունը կոնկրետ սառնարանների հետ է կապված: Կարո±ղ եք տեղեկացնել, ի վերջո դիահերձարանի սառնարաններն աշխատո±ւմ են, թե ոչ:
- Իհարկե, ես ունեմ տեղեկատվություն, բայց նյութը կպատրաստեք այն ժամանակ, երբ կունենաք մեր պաշտոնական պատասխանը: Այո, ես իհարկե ունեմ ինֆորմացիա սառնարանների վերաբերյալ:
Այսպիսով ամենակարեւորª սառնարանների խնդրի հետ կապված հարցը, այսպես ասենք, դեռ մնում էª անպատասխան, թեեւ ընդամենը պետք էր ՙայո՚ կամ ՙոչ՚ ասել: Ընդ որում, այդ պարզ պատասխանն ստանալու համար դեռ մի բան էլ պետք է մեզ դիմած քաղաքացիներին խնդրենք, որպեսզի գնան եւ հատ առ հատ բերեն եւ մեզ ներկայացնեն իրենց մահացած հարազատների անուն-ազգանունները, երբ են մահացել, երբ են տեղափոխվել դիահերձարան եւ այլն...
Չնայած հասկանալի է, այստեղ խնդիրը միայն տվյալ մարզի այդ մեկ դիահերձարանը չէ. գրեթե ամենուր նույն պատկերն էª շատ քիչ տարբերությամբ: Մինչդեռ այն հսկայական գումարները ¥մեծ մասամբª ստվերային¤, որոնք մարդիկ վճարում են նաեւ դիահերձարաններինª իրենց հարազատին հավուր պատշաճի հողին հանձնելու համար, առնվազն ենթադրում է, որ նույնքան պատշաճ ծառայություն ստանալու իրավունք ունեն...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

