Շատերը զարմացան, երբ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ...

Արխիվ 12-16

Շատերը զարմացան, երբ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ հանկարծ այս շոգ ու կրակին հանդես եկավ թեեւ փոքրիկ, բայց թունալից ՙբացառիկ՚ հարցազրույցով, ուր շատ ու շատ բաներ գլխիվայր շուռ տվեց, ինչպես նաեւ ԲՀԿ-ին ՙղեկավար ցուցումներ՚ տվեց, թե հանկարծ չենթարկվեք ճնշումների եւ չմասնակցեք սահմանադրական բարեփոխումներին: Ծեր բայղուշի խառնակչությունների վրա վաղուց չենք զարմանում, սակայն մեզ զարմացրեց ՙԺառանգության՚ արդեն նախկին գլխավոր քարտուղար Ստյոպիկ Սաֆարյանի արձագանքը. ՙԻնձ մի փոքր զարմացնում է Տեր-Պետրոսյանի վերլուծությունը, որովհետեւ ապրիլի կեսերից սկսած` ռուսական կողմն էր ցանկանում ներկայացնել, որ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում խոչընդոտում է Հայաստանը: Զարմանալի է, որ առաջին նախագահի կարծիքը համընկնում է Ռուսաստանի կարծիքի հետ: Տեր-Պետրոսյանն ուղղակի կրկնում է Ռուսաստանի դիրքորոշումը: Սա Ռուսաստանի հայտնի դիրքորոշումն է՚: Զարմանալիորեն, Ստյոպիկը փորձում է ՙկրկնակի շուստրիություն՚ անել` մի կողմից ԼՏՊ-ի ասածները հանրությանը ներկայացնել` որպես ռուսների դիրքորոշում եւ հակառուսական տրամադրություն ստեղծել, մյուս կողմից` հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե ԼՏՊ-ն ՙռուսների մարդն՚ է ու դրանով բարձրացնել ՀԱԿ առաջնորդի վարկանիշը:
Ամբողջ Երեւանը ցնցված է մի քանի օր առաջ կատարված քստմնելի ոճրագործությամբ, որի մանրամասները նոր ի հայտ եկան: Պարզվում է, որ ինչ-որ գիշերային ակումբի պահնորդ Գեւորգ Սարգսյան` ՋՈՒՆԳԼ մականունով, իր ազգականներ Սարգսի եւ Վիկտորի եւ հոր` Բաբկենի հետ միասին` ծեծելով սպանել են 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին այն պատճառով, որ վերջինս բակում մի փոքր կենցաղային վեճ է ունեցել Բաբկենի հետ: Ապշել կարելի է, թե ինչպես տարատեսակ մականունավոր թափթփուկներ ոչ միայն իրենց համարում են բացարձակ անպատժելի, այլեւ ամբողջովին կորցրել են ոչ միայն հայի, այլ նաեւ մարդու կերպարը: Ինչեւէ, դա ցցուն օրինակ է, թե ինչպիսի ցինիզմով բացարձակ չմարդը սպանում է բազում արժանիքներ ունեցող մարդու, այն էլ` կնոջ եւ դստեր ներկայությամբ, եւ մի բան էլ առերեսման ժամանակ հոխորտում է` սպառնալով վնաս հասցնել երեխաներին: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հուսալ, որ այդ թափթփուկները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, այլապես մայրաքաղաքում անխուսափելի է այն մտայնության արմատավորումը, որ պետք չէ հույս դնել իրավապահների վրա ու արդարադատությունը պետք է սեփական ձեռքով հաստատել:
Այսօր ԱՄՆ նախագահ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ երկու հրամանագիր կստորագրի պետական համակարգում աշխատող համասեռամոլների խտրականությունն արգելելու վերաբերյալ: Պարզվում է, որ այդ տարօրինակ հրամանագիրը շոշափելու է 24 հազար ընկերություններ, ուր աշխատում են 28 մլն մարդ: Նախորդ նախագահները տասնամյակներ առաջ ստորագրել էին հրամանագրեր, որոնցով արգելվում է խտրականությունն ըստ ռասսայի, հավատքի, սեռի, ազգության, տարիքի եւ հաշմանդամության, հիմա էլ Օբաման զարմանալիորեն դրանցում լրացում է կատարում` ավելացնելով տարատեսակ գենդերային թափթփուկների: Թե ինչ է նա անում Ամերիկայում` գլուխը քարը, սակայն զարմանալիորեն նրա դեսպանը Հայաստանում իրեն թույլ է տալիս ամեն կերպ խրախուսել գենդերային այլանդակության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին եւ անձանց, նրանց հրապարակավ պարգեւատրելով: Զարմանալով հանդերձ, մնում է ամերիկացիներին ասել` ձեր սեփական տանն ինչքան ուզում եք կեղտոտեք, սակայն ձեր աղբը հեռու պահեք մեր երկրից, որն իր պատմության ընթացքում տասնյակներով Ամերիկայի պես հզոր տերությունների է մարսել:  

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում