Թեեւ ՙԺառանգությունը՚` Հովսեփ Խուրշուդյանի` վարչությունից եւ մամլո խոսնակի պաշտոնից դուրս գալը բացատրում է նրանով, որ վաղուց էր ցանկանում լքել այդ պաշտոնը, սակայն ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած մեր աղբյուրները այլ բան են ներկայացնում:
Ըստ նրանց, ՙԺառանգության՚ վերնախավում վաղուց էին ցանկանում ձեւ գտնել` նրան հանելու խոսնակի պաշտոնից եւ վարչությունից, քանի որ նրան համարում էին ինտրիգան եւ խառնակիչ, ով եւ կուսակցության ներսում տարբեր որոգայթներ էր հյուսում, ե°ւ խոսնակ լինելու հանգամանքը օգտագործում էր անձնական խնդիրներ լուծելու համար: Ի վերջո, եկան համաձայնության, որ Հովսեփ Խուրշուդյանը թողնում է ե°ւ վարչության անդամությունը, ե°ւ խոսնակի պաշտոնը (խոսնակ այժմ դարձել է ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը), բայց փոխարենը վարչության կազմում է ընդգրկվում նրա մտերմագույն ընկեր Հրայր Մանուկյանը, որը հանրությանը վերջերս հայտնի է դարձել ՙհավաքագրման սկանդալի՚ շնորհիվ: