ՙՇԱՆԹԸ՚ 50 ՐՈՊԵ ԼԱՑՈՒՄ ԷՐ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՈՒՍԻՆ` ՙԻՐԱՎՈՒՆՔԻ՚ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻ ՈՒՍԻՆ` ՙԻՐԱՎՈՒՆՔԻ՚ ՄԱՍԻՆ
Կիրակնօրյա ՙՇանթի՚ ՙՀորիզոն՚ լրատվականը գրեթե ամբողջությամբ նվիրված էր ՙԻրավունք՚ թերթին, որն ըստ ՙՇանթի՚, ընկել է խեղճուկրակ, ավելին` դժբախտ Արթուր Սաշաեւիչ Եզեկյանի հետեւից եւ օրնիբուն հալածում է վերջինիս: Եվ ըստ հիսթերիկայի մեջ գալարվող ՙՇանթի՚` ՙԻրավունքի՚ այդ սեւ գործում նրան հովանավորում է ԱԺ պատգամավոր եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, որն այնքան հզոր եւ ազդեցիկ է, որ վերջինիս ենթարկվում են դատարաններն ու դատավորները, տարբեր պետական պաշտոնյաները, ՙԻրավունքի՚ գովազդատուները եւ այլն:
ՙՇանթի՚ խղճուկ, սուտ ու մութ դուրս տված ապուշությունները վկայում են, որ Արթուր Եզեկյանի վիճակը իսկապես բարդ է: Բոլորը մեղավոր են` իր տկարության ու անկարողության մեջ. դատավորներն ու դատարանները, որոնք ապացուցեցին, թե այն, ինչ ՙԻրավունքը՚ գրել է ՙՇանթի՚ մասին, ճիշտ է, եւ մեղավոր է ՏՄՊՊ հանձնաժողովը, որը, չնայած ՙՇանթի՚ պարսավագրերն ՙԻրավունքի՚ դեմ, ըստ էության` ընդունել է, որ ՙԻրավունքը՚ տարածվում է 9998 օրինակով, իսկ թե ինչքան մեղավոր է Հայկ Բաբուխանյանը, ով սատար կանգնեց ՙԻրավունքի՚ ազատ արտահայտվելու իրավունքը պաշտպանելու հարցում, էլ ասելու չէ: Մի խոսքով, հիսթերիա ու տվայտանքներ այն առթիվ, որ ՙՇանթի՚ գործ տալու գործը տապալվեց:
Սակայն հարց է ծագում, ինչո±ւ հանկարծ հիմա: Դատարանում պարտվելուց շուրջ երկու ամիս անց ՙՇանթը՚ որոշեց` իր լեղին թափել ՙԻրավունքի՚, դատավորների եւ ընդհանրապես բոլորի վրա եւ 50 րոպե իր հեռուստադիտողների ուսին լացում էր` ՙԻրավունքի՚ մասին: Արդյո±ք ՙՇանթի՚ այս հիսթերիան կապ ունի այն հանգամանքի հետ, որ երեք օր առաջ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում տեղի ունեցավ շատ խորհրդանշական եւ բեկումնային իրադարձություն: ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ, մի շարք ազգային, հայրենասիրական կազմակերպություններ ստորագրեցին մի քանի կետից բաղկացած հռչակագիր, որտեղ ոչ միայն աջակցություն էր հայտնվում ՙԻրավունք՚ թերթին` ՙԿոնչիտայի վկաների՚ գրոհներից պաշտպանելու վճռականությամբ, այլեւ հայտնվում էր, որ ազգային պահպանողական ուժերը անցնում են հակագրոհի` տարբեր տեսակի ԼԳԵՓ-ների, համասեռամոլների լոբբիստների, աղանդավորների եւ հասարակության բարոյականության համար այլ վնասակար խմբերի դեմ: Գուցե հենց այդ հռչակագիրն այդքան խորը խոցեց ՙՇանթի՚ ՙնուրբ՚ հոգին, իսկ գուցե այդ բոլոր ֆեմինիստուհիների, ԼԳԵՓ-ների, աղանդների տերերը պարզապես հանձնարարեցին Արթուր Սաշաեւիչին` փակել աչքերը, անջատել ուղեղը եւ բացել կեղտոտ բերանը` ՙԻրավունքի՚ հասցեին: Իհարկե, սրանք ենթադրություններ են, սակայն խիստ ճշմարտանման: Համենայնդեպս, այլ կերպ բացատրել ՙՇանթի՚ աղիողորմ ոռնոցները` մենք դեռեւս չենք կարողանում:
Ի դեպ, հիշեցնենք, որ ամիսներ առաջ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ, շանթային հերթական գրոհի ժամանակ, Սաշաեւիչի ստորադասները եթերով կոչ էին անում նյութեր հավաքել Հ. Բաբուխանյանի դեմ, որպեսզի այդ նյութերը հրապարակելով` հասարակությանը ներկայացնեն ամբողջ ճշմարտությունը: Սակայն այսօր` 8 ամիս անց, պետք էր տեսնել ՙՇանթի՚ ամբողջ թշվառությունը, երբ նա այդպես էլ որեւէ նոր գործ չհայտնաբերած` ստիպված էր կրկին ցուցադրել 8 տարվա վաղեմության ոչինչ չասող կադրեր: Այսինքն` ՙՇանթի՚ հեռուստադիտողները պարզապես զզվանքով արհամարհեցին շանթականների` ՙգործ տալու՚ նողկալի առաջարկը, եւ վերջիններս այդպես էլ չկարողացան գտնել որեւէ բան Հայկ Բաբուխանյանի դեմ: Կարելի է հասկանալ Եզեկյանի շանթահարվածության առիթը, չէ± որ հենց իր ազգականի բնորոշմամբ, նա ոչ վաղ անցյալում եղել է ՙնասկի-չուլկի վաճառող՚, իսկ այժմ դարձել է տռզած մեծահարուստ, այն էլ` ՙՌոթարի՚ ակումբի անդամությունը կենսագրությունում դաջած, եւ հանկարծ այսպիսի ձախողումների շարան, որը իրեն կարող է վերադարձնել ՙնասկի-չուլկի ծախողի՚ կարգավիճակին:
Կարելի է խորհուրդ տալ Ա. Սաշաեւիչին` հիսթերիայից դուրս գալու համար շոյել Արամ Աբրահամյանի` տարբեր հակահիգիենիկ պատմությունների մեջ հայտնված քաչալ գլուխը, գուցե դա երկուսին էլ հանգստացնի:
ՙԻՐԱՎՈՒՆՔ՚

