ՍԻՄ-Ը ԿՄՈԲԻԼԻԶԱՑՆԻ ՈՒԺԵՐԸ` ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ս.թ. հուլիսի 19-ին ՍԻՄ կուսակցությունը Հանքավանում անցկացրեց մի շարք միջոցառումներ: Նախ տեղի ունեցավ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հանդիպումը կուսակցության երիտասարդական թեւի նախագահության եւ ՙԻրավունք՚ թերթի լրագրողների հետ: Այնուհետեւ կայացավ ՍԻՄ-ի ներկայացուցիչների խորհրդի արտագնա նիստ:
ՍԻՄ նախագահը անդրադարձավ արտաքին քաղաքական եւ ներքին խնդիրներին: Նշենք, որ ակնհայտորեն ակտիվանում են երկրում գոյություն ունեցող 5-րդ շարասյուները, ինչպես նաեւ իշխանության տարբեր օղակներում թաքնված հակազգային, կոռումպացված կամ այլ երկրների ազդեցության գործակալ հանդիսացող անձինք: Հայկ Բաբուխանյանը կարեւորեց ազգային գաղափարախոսության տարածումը, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը: Նա նաեւ պատասխանեց բազմաթիվ հարցերի: Ներկայացուցիչների խորհուրդը որոշեց մոբիլիզացնել կուսակցության ներուժը` հակազդելու հակազգային ուժերի հարձակմանը ՙԻրավունք՚ թերթի դեմ: Նախանշվեցին մի շարք հրապարակային միջոցառումներ, որոնք կառաջարկվեն դաշնակից կուսակցություններին եւ կազմակերպություններին` համատեղ իրականացման նպատակով: