ՙԵԹԵ ԼՏՊ-Ն ԼՌԵՐ, ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴՔԱՆ ՑՑՈՒՆ ՉԷՐ ԼԻՆԻ ԻՐ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՚

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ԼՏՊ-Ն ԼՌԵՐ, ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴՔԱՆ ՑՑՈՒՆ
ՉԷՐ ԼԻՆԻ ԻՐ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ՚

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հերթական հարցազրույցն է հրամցրել հանրությանը, որն, ըստ էության, բացառապես չարախնդություն էր` քաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
- Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզվում է, որ խիստ դեմ է սահմանադրական բարեփոխումներին, իրականում մտահոգության առիթ կա±:
- Ուրախ կլինեի, որ ՀՀ առաջին նախագահի բերանից լսեինք, թե ինչին է դեմ, եւ բառացի կոնկրետ որեւէ բովանդակային քննարկում ծավալվեր, որպեսզի կարողանանք նաեւ բովանդակային անդրադարձ կատարել: Եթե իրենք դեմ են իրական իրավունքներին ու ազատություններին, որպեսզի դրանք ամրագրվեն Սահմանադրությամբ, դա ուրիշ խնդիր է: Թե դե±մ են, որպեսզի դատական իշխանությունն էլ ավելի կատարելագործվի եւ ավելի հստակ երաշխքիներ ունենա: Եթե դրան են դեմ, ապա մենք պետք է այդտեղ էլ որոշակի մտահոգություններ ունենաք: Սահամանադրական բարեփոխումները տեղական ինքնակառավարման հետ կապված բավականին լուրջ փոփոխություններ կարող է առաջարկվել, կամ այդ փոոխությունները միտված են դրան, ինչպես նաեւ հավասարակշռված քաղաքական համակարգ ունենալուն, եթե այս ամենին նա ամբողջությամբ դեմ է, ապա լավ կլինի սկսի մտածել: Այս առումով ոչ մի բովանդակային անդրադարձ չի կատարել Լ. Տեր-Պետրոսյանը, բացի, ինչպես դուք նշեցիք, չարախնդալուց կամ, այսպես ասած, սպեկուլյացիայից, ինչպես ինքն է նշում:
- Հարցազրույցում ՀՀ առաջին նախագահը նշել է, որ քաղաքագիտական սպեկուլյացիաներն իր ժանրը չեն:
- Բայց այդ հարցազրույցը ավելի քան քաղաքական սպեկուլյացիա որակելը, կարծում եմ` դժվար է: Որքան էլ իմ հարգանքը մեծ լինի առաջին նախագահի ինստիտուտի նկատմամբ, պետք է նշեմ, որ վերջերս իր իսկ կողմից ակնհայտ անհարգալից կամ անլուրջ վերաբերմունք է դրսեւորում այդ ինստիտուտի նկատմամբ, որոնք ամրագրվում են իր հարցազրույցներում` հակապետական, ապազգային հայտարարություններով: Եթե ավելի փաստերով խոսենք, իր հարցազրույցներում նա փորձում է նվաստացնել զինված ուժերին, թե հակադարձը այդքան էլ հուժկու չէ եւ այլն: Պետք է ընդամենը նշեմ, որ մեր զինված ուժերը բազմիցս նշել են, որ ցանկացած հակահարված կրկնակի է եղել: Այստեղ հարց է` թե ի±նչ է ուզում առաջին նախագահը դրանով ասել աշխարհին, եւ այստեղ մեկնաբանությունները թողնում եմ հանրությանը:
- Լ. Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հարց է տալիս ու պատասխանում, թե ի±նչ չպիտի աներ Հայաստանի իշխանությունը, որ անում է: Եթե նույն կերպ ձեւակերպենք, ապա ի±նչ ճիշտ կլիներ, որ չաներ ՀՀ առաջին նախագահը:
- Պատասխանն ակնհայտ է` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը լռեր, այդ դեպքում այդքան ցցուն չէր լինի իր հանցավոր անպատասխանատվությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում