«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՏԵՐՅԱՆԻ ՓՈԽԱՆՑԱԾ ՈՂՋ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՇՈՒՐԹԵՐԻՆ ՈՒ ՄՏՔՈՒՄ ՅՈՒՐԱՑՎԱԾ ՏԵՍՆԵԼ»

Արխիվ 12-16

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՏԵՐՅԱՆԻ ՓՈԽԱՆՑԱԾ ՈՂՋ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՇՈՒՐԹԵՐԻՆ ՈՒ ՄՏՔՈՒՄ ՅՈՒՐԱՑՎԱԾ ՏԵՍՆԵԼ»


Օրերս Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեկնարկեց ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ 129 ամյակին նվիրված 48-րդ «Տերյանական պոեզիայի օրեր» ավանդական տոնահանդեսը: Մեծանուն բանաստեղծին նվիրված տոնակատարությանը ներկա էին ոչ միայն Նինոծմինդայի, այլև Գանձայի ու շրջակա գյուղերից ժամանած երգի-պարի համույթներ, անհատ կատարողներ, վրաց-հայկական քաղաքական ու մշակութային գործիչներ՝ Վրաստանի ԳՄ քարտուղար Թեմուր Չալաբաշվիլին, «Լիտերատուրուլի Մեսխեթի» թերթի խմբագիր Ավթանդիլ Բերիձեն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, անկախ պատգամավորներ Արման Սահակյանը, Կարեն Բոթոյանը, Էդմոն Մարուքյանը և ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև Երևանի «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան  Հակոբյանը, բանաստեղծներ Մառլեն Ալեքսանյանը, Գագիկ Դավթյանը, Նազելի Նաիրին, Նարինե Սիրականյանը, գրականագետ, դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ՀԳՄ պատվիրակության ղեկավար ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: Վերջինս իր ելույթով Հայաստանի գրողների միության անունից ողջունեց բոլորին՝ հատկապես շնորհակալություն հայտնելով վրացի գործընկերներին՝ Տերյանին իրենց սրտի խոսքն ուղղելու համար. «Տերյանը կարողանում է իր շուրջը հավաքել ոչ միայն հայերին այն պարզ պատճառով, որ գրողը դուրս է ազգային շրջանակներից. համաշխարհային երևույթ է Տերյանը… Երբ տեսա այս բազմությանը, հարց առաջացավ, թե այս դժվար լեռների բարձունքում ո՞վ կարող էր այսքան մարդ հավաքել: Երևի թե միայն Վահան Տերյանն ու իր պոեզիան: Արդեն 100 տարի ավելի է՝ մենք լցված ենք Տերյանով, ապրում ենք նրա գրչով, բանաստեղծությունների հմայքով, նա մեզ սովորեցնում է  ազգային արժանապատվության բարձր դասեր: Այս տոնախմբությունը բոլորիս սրտից բխած գեղեցիկ իրողություն է»:

Համերգային ծրագրում հանդես եկան նաև Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի  երգիչ-երգչուհիները, Գանձայի մշակույթի տան պարի համույթը, «ՌՋ» կենտրոնի ասմունքողները, Ծալկայի Նադևան գյուղի պարուհիները, Նինոծմինդայի մանկատան վրացի պատանի դերասանները, Երևանի «Նազանի» համույթը՝ ՀՀ վաստակավոր  արտիստուհի Արուս Գուլանյանի գլխավորությամբ, հնչեցին տերյանական պոեզիայից բանաստեղծական պատառիկներ: Տոնահանդեսը վարում էր ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:

Բացօթյա դաշտահանդեսից հետո ներկաները այցելեցին նաև Վահան Տերյանի տուն-թանագարան, եղան Սուրբ Կարապետ եկեղեցում (եկեղեցու կառուցման մտահաղացումը Տերյանի պապինն էր՝ Տեր Գրիգորինը, որը ավարտին հասցրեց Տերյանի հայրը՝ Տեր Սուքիասը: Եկեղեցու բակում թաղված է Տերյանի դուստրը՝ Նվարդը, քիչ այն կողմում էլ գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը)՝ պատմական ակնարկով ևս ամփոփելով մեծն քնարերգուի կենսագրական ուղին:

«Սա տոն է թե՛ տեղացու, թե՛ աշխարհի ամեն ծագից ժամանած հայի ու անգամ օտարի համար. Տերյանը շատ համամարդկային է, եվրոպական մակարդակի բանաստեղծ: Ուզում եմ Տերյանի փոխանցած ողջ մշակույթը յուրաքանչյուր հայի շուրթերին ու մտքում յուրացված տեսնել»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն ՎԱՂԱՐՇԱԿ ԹԱՆԳԱՄՅԱՆԸ:

«ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐԵՐ»՝ հրաշալի առիթ ևս մեկ անգամ խոսուն շուրթերից վերակենդանացնելու մեծն քնարերգուին….

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ…

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում