ՄԻ ԿՐԱԿՈՑՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱ՞Կ. ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՄԻ ԿՐԱԿՈՑՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱ՞Կ. ՈՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռուսաստանաբնակ գործարար լևոն Հայրապետյանի ձերբակալության հավանական վարկածն այն է, որ այս ամենը Ադրբեջանի ձեռքի գործն է: «Իրավունքի» թղթակիցն այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանից ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանից հետաքրքրվեց`մամուլում տեղ գտած այն հրապարակումներում առաջ քաշած այն վարկածները, թե դրանք որքանով են իրատեսական` մասնավորապես այս ձերբակալությունը իշխանությունների սրտով է, քանի որ գործարարը երկու տարի առաջ քննադատել էր իշխանություններին երկրում տիրող խնդիրների համար: Իսկ ըստ մյուս վարկածի`գործարարի ձերբակալումը Մոսկվայի պատասխանն է վերջերս Սերժ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Ռուսաստանի`Ադրբեջանին զենք վաճառելը մտահոգում է հայ ժողովրդին:
Մանր բաներ են`այսպես արձագանքեց Վահան Շիրխանյանը: Արկադի Տեր-Թադևոսյանն էլ ասաց, որ Լևոն Հայրապետանը ցանկանում էր օգնել նաև ադրբեջանցիներին`ազատվելու մենիշխանական համակարգից: «Ադրբեջանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ մի քանի տարի անց կորցնելու են իրենց իշխանությունը»,- ասաց գեներալ-մայորը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնարավոր եղավ հեռախոսով կապ հաստատել Լևոն Հայրապետյանի մտերիմ բարեկամ Արթուր Սաֆարյանի հետ: Վերջինիս խոսքով` հազիվ թե փոխեն գործարարի խափանման միջոցը և նրան տնային կալանք տան, չնայած արվում է ամեն ինչ: Սաֆարյանի խոսքով`գործարարի առողջական վիճակը լավ չէ: Լևոն Հայրապետյանը այժմ գտնվում է «Մատրոսկայա տիշինա» բերդի երրորդ հարկում:
Ինչ վերաբերում է ձերբակալման դրդապատճառներին, ըստ Սաֆարյանի, այն և տնտեսական է, և քաղաքական. «Ռուսական կողմը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ որսալ` Ադրբեջանին հաճոյանալ, և բաժնետոմսերի խնդիրներ լուծել»:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Բաշնեֆտ» ընկերության արժեթղթերի վաճառքին, որի ժամանակ տեղի են ունեցել մեքենայություններ: Մեղադրող կողմը կասկածներ ունի, որ Հայրապետյանն այդ գործում որպես միջնորդ է հանդես եկել:
Սաֆարյանի փոխանցմամբ ՌԴ օրենսգրքի համաձայն` իրավունք չունեն կալանավորել Հայրապետյանին, քանի որ նա ունի առողջական խնդիրներ:
Բանախոսները վստահ են, որ ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ`աջակցելու մեր հայրենակցին: Ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը, օրինակ, տեղեկություններ ունի այն մասին, որ Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` ընդհուպ մինչև ԼՂ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ զբաղված են Հայրապետյանին աջակցելով:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

