ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՈՒԿՐԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ. Ի. ԿՈՒԽՏԱ
Արխիվ 12-16ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՈՒԿՐԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ. Ի.ԿՈՒԽՏԱ
Հայաստանը մինչև հոկտեմբերի վերջ անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: «Իրավունքն» այսօր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայից պարզեց` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայ-ուկրաինական հետագա համագործակցությունն ինչպե՞ս է պատկերացնում նա հատկապես երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Կուխտայի խոսքով` երկու երկրները շահագրգռված են երկկողմ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու համար:
Պաշտոնյայի խոսքով`տարեվերջին կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն և կհստակեցվեն մաքսատուրքերի փոփոխության հետ կապված հարցերը, որոնք ի հայտ կգան Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից հետո:
Դեսպանի տեղեկացմամբ 2013-ին Հայաստանի և Ուկրաինայի ապրանքաշրջանառությունը կազմել է 223 մլն դոլար: Ինչպես նա նշեց, Ուկրաինայում մեծ պահանջարկ ունի հայկական կոնյակը:
Ի դեպ, Կուխտան մեծ ոգևորությամբ խոսեց Սերգեյ Փարաջանովի և հայ-ուկրաինական մշակութային կապերի մասին:
Սոնա Դավթյան

