ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐ ԵՆ, ԻՍԿ ԿՈՒԽՏԱՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՉԳԻՏԻ՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐ ԵՆ, ԻՍԿ ԿՈՒԽՏԱՆ ԱՅԴ
ՄԱՍԻՆ ՉԳԻՏԻ՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան ԻՎԱՆ ԿՈՒԽՏԱՆ «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց իր ուղղափառ եկեղեցու հետևորդ լինելու փաստը, սակայն, ըստ որոշ հրապարակումների եւ ինչու չէ նաեւ պաշտոնական տվյալների, Ուկրաինայի նոր իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասը, աղանդավորական կառույցի ներկայացուցիչներ են: Իսկ թե արդյոք այդ փաստը չի մտահոգում դեսպանին հարցին «Իրավունքի» թղթակցին դեսպանը զարմանալիորեն պատասխանեց, որ ինքը նման տեղեկատվություն չունի, բացի այդ`յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` որ կրոնի հետևորդ լինել և ում հավատալ: Նա իավունք ունի աղոթել և գնալ այն եկեղեցին, որտեղ ցանկանում է:
Իսկ ընդհանրապես աղանդավորական կառույցների գործունեությունը չի՞ անհանգստացնում դեսպանին: Ի պատասխան Կուխտան ասաց, որ նման տեղեկատվություն չունի, չգիտի, թե քանի աղանդավորական կազմակերպություն է գործում: «Մեր սահմանադրությունն ամբողջությամբ տալիս է հավատքի ու կրոնի ազատություն»,- եզրափակեց դեսպանը:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Ուկրանիայի ներկայացուցիչը նման դիրքորոշում է որդեգրում: Տարիներ առաջ կազմակերպված «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունում կայացած Երևան-Թբիլիսի-Մոսկվա-Կիև տեսակամուրջ՝ «Աղանդները հետխորհրդային տարածքում՝ վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայի քննարկման ժամանակ Ուկրաինայի «Պաշտամունքներ և հասարակություն» համաուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Վալերի Չաբանենկոն՝ միաժամանակ տեսակետ հայտնելով, որ ոչ ավանդական կրոնական կազմակերպությունները իրենց երկրում բնակչության ընդհանուր թվի մեկ տոկոսից էլ քիչ են։ Նրա համոզմամբ՝ իրենց երկիրը շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, քան աղանդների դեմ պայքարը, և կարծում է, որ դա ավելի շատ եկեղեցու խնդիրն է։
Դեսպանի պատասխանը` տեսանյութում
Սոնա Դավթյան

