ԼԱՏՎԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՅԻ

Արխիվ 12-16

ԼԱՏՎԻԱՆ  ԸՆԴԴԵՄ  ՌՈՒՍԱԿԱՆ ԷՍՏՐԱԴԱՅԻ


Լատվիայի Արտաքին գործերի նախարար Էդգարսա Ռինկեվիչի որոշմամբ ռուս մշակույթի երեք գործիչներ`Օլեգ Գազմանովը , Իոսիֆ Կոբզոնը եւ երգչուհի Վալերիան հայտնվել են  «սեւ ցուցակում»: Ինչպես տեղեկացնում են Լատվիայի ԱԳ մամուլի ծառայությունից` նման որոշումն  կապված է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի հետ:

«Ռուսական էստրադայի այս երեք ներկայացուցիչները հայտնվել են օտարերկրացիների այն ցուցակում, որոնց  անորոշ ժամանակով  արգելվում է մուտք գործել Լատվիա», -ասել է ԱԳ մամլո խոսնակը ԻՏԱՌ - ՏԱՍՍ - ին տված հարցազրույցում: Գազմանովը, Կոբզոնը եւ Վալերիան նախատեսել էին հանդես գալ  երիտասարդ երաժիշտ կատարողների միջազգային փառատոնում`  «Նոր ալիք»-ում, որը կանցկացվի հուլիսի 22-ից-27-ը` Յուրմալայում:

Փառատոնի կազմակերպիչները մինչեւ այժմ չեն մեկնաբանել Լատվիայի ԱԳ նման որոշումը, փառատոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւն ասել է, որ բոլոր մեկնաբանությունները դեպքի առնչությամբ կլինեն ավելի ուշ: Նախկինում լուրեր էին շրջանավում, որ   «սեւ ցուցակում» կհայտնվեն ռուս մշակութային մի շարք գործիչներ. «Նրանք մարդիկ են, ովքեր ներկայացնում են մշակութային ոլորտը եւ Լատվիայում բավականին հայտնի են»,-հայտնել է Է. Ռինկեվիչը եւ ավելացրել, որ եթե «սեւ ցուցակում» ընդգրկված մարդիկ հայտնվեն Լատվիայում, ապա ոչ մի շոու տեղի չի ունենալու,  այն էլ ոստիկանների միջամտությամբ, այլ նշված անձինք ստիպված կլինեն իրենց կամքով անհապաղ լքել  երկրի տարածքը: Ռինկեվիչը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հաշվի առնելով տեղին չէ «Նոր ալիք»  մրցույթն  անցկացնել Յուրմալայում:

2003 թվականին Լատվիայի ներքին գործեքրի նախարար Մարիսա Գլուբիսայի որոշմամբ Կոբզոնը արդեն մեկ անգամ հայտնվել էր «սեւ ցուցակում», այդ պատճառով էլ ռուս սիրված երգիչը չկարողացավ ներկա գտնվել «Նոր ալիք» մրցույթին: Իսկ Գազմանովը նախորդ տարի հայտնվեց «սեւ ցուցակում», քանի որ Վիլնյուսում կայացած համերգի ժամանակ երգել էր «Сделан в СССР» երգը : Համերգից հետո Լիտվիայի  ԱԳ-ից  հայտարարել էին, որ երգիչն իր երգերով միտումնավոր վիրավորում եւ ցանկանում է սեւացնել իրենց երկրի պատմությունը:

Նշենք, որ այս տարի Յուրմալայում կայանալիք « Նոր ալիք» մրցույթին մասնակցելու է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը`Սոնա Ռուբենյանը:

 



ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում