ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ Է ՀԱՍԵ՞Լ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ Է ՀԱՍԵ՞Լ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում: Փոփոխությունները վերաբերում են ՏԻՄ գործունեությանը: Հետաքրքիրն այն է, որ պրն Երիցյանը մի քանի անգամ իր խոսքում օգտագործեց «Եվրոպայի խորհուրդ» բառակապակցությունը, իսկ ավելի կոնկրետ` առաջարկներից մեկը վերաբերում է ՏԻՄ-ի մեկ միասնական օր սահմանելուն` հրաժարվելով «փնջային» ընտրությունների ձևից: Եվրոպայի խորհրդի հանձնարարականների հիման վրա մի քանի տարի առաջ փոփոխություններ մտցվեցին, և ներկայումս տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները տեղի են ունենում տարվա մեջ սահմանված որոշակի օրերի: Անհրաժեշտ է մեկ քայլ ևս առաջ գնալ և սահմանել ՏԻՄ ընտրությունների մեկ միասնական օր ամբողջ Հայաստանի համար:
«Իրավունքը» Է. Երիցյանից պարզեց` փաստորեն ՏԻՄ-ի գործունեությունը հստակեցնելը պարտադրված է դրսից, ոչ թե մեր համայնքների պահանջն է: Ասել է թե` ԵԽ-ն խառնվում է մեր երկրի ներքին գործերին: «Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներում ընտրությունների արդյունքների դիտարկմամբ կատարվում է տեղական ժողովրդավարության ստուգում: Այդ փաստաթղթերը մշակվում են համատեղ, այսինքն`ՀՀ կառավարությունն աշխատում է Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ»,- պատասխանեց Երիցյանը:
Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման ծրագրին,դրան Երիցյանը դեմ է. «Ինքնակառավարման իրավունքը բնակավայրային է: Երբ մի քանի բնակավայր միավորվում է մեկ համայնքի մեջ, դա չի նշանակում, թե լուծվում են այդ բնակավայրերի խնդիրները: Երկրորդ` հավասար իրավունքների և համայնքների կառավարմանը մասնակցելու առումով ստեղծում ենք խոչընդոտներ»:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

