«ԱՆՁԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՄԲ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ԱՆՁԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՄԲ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 

Հայաստանում այս պահին քաղաքական անդորր է, բոլորը արձակուրդ են գնացել, որպեսզի ուժերը հավաքեն, որպեսզի աշնանը աշխուժացնեն քաղաքական կյանքը",- մեզ հետ զրույցում անրադառնալով ներկայիս ներքաղաքական անցուդարձին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Ապա անրադառնալով իր վաղեմի բարեկամ, ռուսատանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալմանը, եւ այն խոսակցություններին, որ գործարարի ձերբակալությունը անմիջապես առնչվում ռուս-հայկական հարաբերությունների հետ, պարոն Հարությունյանը ասաց.

- Շատ տխուր երեւույթ է, որ ձերբակալել են Լեւոն Հայրապետյանին, ով մեծ բարերար է, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մեծ ջատագով: Բայց եւ այնպես չեմ կարծում, որ անձի ձերբակալումով, կամ անձի վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքով է պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունները ընդհանրապես: Այնպես, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը կապել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների հետ, ճիշտ չէ, եւ վաղաժամ է նրա մասին տարբեր խոսակցություններ տարածել:

Անրադառնալով Լեւոն Հայրապետյանի գործունեությանը պատգամավորը նշեց.

- Լեւոն Հայրապետյանը մեծ հայրենասեր է, ճիշտ է նա արմատներով Ղարաբաղից էր, սակայն այնտեղ չի ծնվել, նա Երեւանում է ծնվել ու մեծացել, բայց արմատներով կապված էր իր հայրենիքի հետ: Նա բացառիկ ծառայություններ ունի մատուցած Հայաստանին եւ պատերազմի ժամանակ, եւ դրանից հետո, եւ որպես բարեգործ: Լեւոնը բավական լայն կապեր ունի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ արտասահմանյան շատ երկրներում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլ վայրերում: Նա շատ զարգացած ու ինտելեկտուալ անձ է, ես շատ զարմացած եմ, որ նրա անունը կապում են ինչ-որ կրիմինալ մարդկանց հետ: Կարծում եմ, սա ինչ-որ մեկի կողմից պատվեր է Լեւոն Հայրապետյանի դեմ: Որքանով, որ ես նրան ճանաչում եմ, հստակ կարող եմ ասել, որ դա թյուրիմացություն է, ես այս ամենին չեմ հավատում: Նա մեծ լոբբիստ էր, ինչպես բոլոր հայերը, սակայն նա առավել աչքի ընկնող էր ու կարծում եմ, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այնպես չէ: Նման բաները գաղտնի չեն մնում. ամեն ինչ շուտով պարզ կլինի` եւ պատվիրատուները, եւ պատվիրատուի նպատակները: Ասեմ, որ Լեւոնը հաճախ էր այցելում իր հայրենի գյուղ` Վանք, անգամ վերջերս, որոշել էր, որ պետք է տեղափողվի եւ բնակություն հաստատի այստեղ` Վանքում:

Թեմայի շարունակությունը վաղվա «Իրավունքի» տպագիր համարում

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում