16-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՏԻՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

Արխիվ 12-16

16-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՏԻՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

Հայաստանի  համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարծում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքում  ՏԻՄ-ի գործունեության վերաբերյալ  անհրաժեշտ է փոփոխություններ անել: Միությունն առաջարկում  է մի շարք փոփոխություններ կատարել` մասնավորապես ՝ համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, Երևանի քաղաքապետի և Երևանի ավագանու անդամ ընտրվելու համար սահմանել միատեսակ նվազագույն տարիքային շեմ: Նման փոփոխություն կատարելու հիմնավորումը  հետևյալն է`սահմանել և երաշխավորել հավասար ընտրական իրավունք, ինչպես նաև մեծացնել ավագանու դերը. «ՀՀ ընտրական օրենսգրքով (հոդված 132-րդ) համայնքի ղեկավար ընտրվելու տարիքային ցենզ է սահմանված 25, իսկ ավագանու անդամ ընտրվելու համար 21 տարին: Երևան քաղաքում ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, իսկ քաղաքապետ 30 տարին լրացած անձինք: Այսպիսով` խախտված են հավասար իրավունքները»:

Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է ՏԻՄ-ում քվեարկության իրավունքին: Ներկայումս ընտրության իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները: Համայնքների միությունն առաջարկում է  տարիքային նվազագույն  շեմը սահմանել 16 տարին: Այս առաջարկը հարուցեց լրատվամիջոցների ներկայացուցիչների զարմանքը: Արդյոք 16-ամյա երիտասարդը կարող է արդյունավետ  մասնակցել համայնքի ՏԻՄ-ի կառավարմանը: «Ժամանակակից երիտասարդները  տեղեկացված, պատրաստ  քաղաքացիներ են: Երբ 16 ամյա երիտասարդը ստանում է անձնագիր, նա դառնում է ՀՀ լիարժեք քաղաքացի»,- պատասխանեց Երիցյանը:

Բանախոսի խոսքով`առաջարկները ներկայացվել են  տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին`հետագա  քննարկումներ կազմակերպելու համար:

Հայաստանի համայնքների միության մյուս առաջարկը վերաբերում է  Հայաստանում սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների մեկ միասնական օր սահմանելուն`հրաժարվելով «փնջային» ընտրությունների ձևից:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 



Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում